1 358 քրեական գործ՝ պատերազմում զինվորների և քաղաքացիների կատարած հանցագործությունների դեպքերով

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 23, 2020

1 358 քրեական գործ՝ պատերազմում զինվորների և քաղաքացիների կատարած հանցագործությունների դեպքերով.

ՔԿ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ հարուցվել և քննվում է 1 358 քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն։ Հաղորդագրության համաձայն՝ այդ գործերով մեղադրանք է առաջադրվել 425 անձի, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է 6-12 տարի ժամկետով ազատազրկմամբ), 356-րդ հոդվածի 3-րդ մասով (hրամանը չկատարելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը; հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով): ՔԿ-ն տեղեկացնում է նաև, որ 117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024