25 տարի ազատազրկում՝ գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին 

Արթուր Հայրապետյան Փետրվար 24, 2021

25 տարի ազատազրկում՝ գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանին 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով վճիռը: «Սասնա ծռեր» խմբի անդամի Էդուարդ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) սահմանված հանցագործությունները կատարելու համար: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով: Գագիկ Եղիազարյանը մեղավոր ճանաչվեց 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) սահմանված հանցագործությունները կատարելու համար: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 5 ամիս ժամկետով: Կարդացեք նաև «Դա ապստամբություն չէր, այլ ահաբեկչություն»․ սպանված ոստիկանների այրիները՝ «Սասնա ծռերին» Արայիկ Պապիկյան. «Քննիչն ասաց՝ ձեր անունը եւս նշված է, որ բերման ենթարկենք». «Սասնա Ծռեր»-ի առնվազն 15 անդամի տրվել է կասկածյալի կարգավիճակ. «Հայկական ժամանակ» Պետականաշինության արդյունքների կիսատությունը պայմանավորված է Հռչակագրի նպատակների մի զգալի մասից շեղվելու հանգամանքով. Ազգային-ժողովրդավարական բևեռ Արեգ Կյուրեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) սահմանված հանցագործությունները կատարելու համար: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 1 ամիս ժամկետով: Սեդրակ Նազարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 8 տարի 2 ամիս ժամկետով: Դատարանի որոշմամբ՝ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 7 տարի վեց ամիս ժամկետով: «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) սահմանված հանցագործությունները կատարելու համար: Սմբատ Բարսեղյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 25 տարի ժամկետով: Նշենք, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել գնդապետ Արթուր Վանոյանի և ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2

Կիսվել