73 զինվորի մահվան առեղծվածը ծնողները փորձում են սեփական ուժերով բացահայտել

Արթուր Հայրապետյան Մարտ 05, 2021

Այս տարվա հունվարին 20- ամյա ժամկետային զինծառայող Անանիա Արամյանը պետք է զորացրված ու վերադարձած լիներ տուն: Դրա փոխարեն գյուղում` տանից ոչ հեռու գտնվող գերեզմանատան զինվորական փոքրիկ պանթեոնում հայտնվել է նոր անուն: Իր վաշտի 73 զինծառայողների հետ Անանիան 140 օր համարվում էր անհետ կորած: Եւ միայն ԴՆԹ հետազոտության միջոցով է, որ նրան հնարավոր է եղել գտնել դեռեւս դեկտեմբերին Հադրութում հայտնաբերված աճյունների մեջ: Թե ինչ է տեղի ունեցել վաշտի տղաների հետ, ծնողներին պաշտոնապես չեն հայտնում: Իրականությունը պարզելու համար զինծառայողերի ընտանիքի անդամները իրենք են այցելել Արցախ, կապվել հրամանատարական կազմի ողջ մնացած անդամների հետ ու փորձել սեփական ուժերով վերականգնել ողբերգական իրադարձությունները: Անանիայի հայրը` Սամվել Արամյանը պատմում է, որ իրենց հաջողվել է պարզել հետեւյալը. « Հոկտեմբերի 11-ին նրանց ընդհանուր վաշտը Մարտունիից տեղափոխել են Հադրութ` որպես ամենամարտական ու կարգապահ վաշտ: Տեղափոխելուց ժամ, ժամ ու կես հետո խփել են նրանց ավտոն: Ով է ուղարկել, ոնց է ուղարկել…

Պատճառը նրանք պետք է գտնեն, ես չպետք է գտնեմ… Գնացել են 9-րդ կոլցո, բայց մի քանի կմ ավել են գնացել, 4-5 կմ, մտել են թուրքերի մեջ: Սնարյադով խփել են էրեխեքի մեքենան ու կռիվը սկսել է: Կապ են տվել, ասել են, որ զինամթեր չունենք արդեն, ասել են` օգնություն, բայց օգնություն, ոնց հասկանում ենք, չի եղել: Ոչ էլ հետեւից գնացող է եղել: Ու նրանք, բոլորը մեկ ամիս, ամիս ու կես մնացել են այդտեղ, այդ տարածքում…էդպես: Դեկտեմբերի 4-5-ին են էդտեղի մտել ու մասունքները հավաքել»: Զոհված զինծառայողի հայրն ասում է, որ չի ցանկանում մտածել, թե տղաներին նպատակային են ուղարկել մահվան. «Բայց չգիտեմ էլ ինչ ենթադրել: Եթե ինչ-որ մեկի անփությության հետեւանքով իմ երեխան է գնացել, զոհվել, հրամանատարը, ես չգիտեմ, ոնց է հիմա հանգիստ գիշերը քնում: Ինքը դրա համար պետք է պատասխան տա: Ես անգամ կասկածում եմ, որ մի օր կարող են ամբողջ եղածը ջարդեն մահացածներից մեկի վրա… բայց մեզնից ոչ ոք հանգիստ ձեռքերը ծալած չի նստելու»: Պատերազմի մեկնարկի հենց հաջորդ օրը Անանիայի ավագ եղբայրը` Հայկը մեկնել էր Արցախ, որ մարտի դաշտում լինի կրտսեր եղբոր կողքին: Սակայն նրանք այդպես էլ չեն հանդիպել: «Բոլորը խոսում էին մի դեպքի մասին, որ մի ամբողջ վաշտի զինվորների սպանել են: Հարցրի, ասեցի, պարզենք, տեսնենք որ վաշտն է, ասեցին` ոնց որ կամավորներ են: Մենք կապի խնդիր ունեինք, չէի կարողանում կապվել եղբորս հետ: Երբ արդեն իմացա, որ նա տան հետ մի քանի օր կապ չի ունեցել, հարցրի, հետաքրքրվեցի, այդ ժամանակ էլ պարզվեց, որ եղբորս վաշտն է»,- մեզ պատմեց Լեւոն Արամյանը: Նա նշեց, որ անձամբ հանդիպել է եղբոր դիվիզիայի հրամանատար Կարեն Առուստամյանի եւ գնդի Հրամանատար Գոռ Իշխանյանի հետ, փորձել է նրանցից պարզել տեղի ունեցածն ու վաշտի տղաների ճակատագիրը, սակայն ապարդյուն: «Ռուսների հետ անձամբ մենք ենք խոսացել, մի անգամ էլ Գոռին ենք տարել մեզ հետ, ասել ենք, թե ինչ, ոնց ուզում ես արա, աղաչի, խնդրի, գնացեք ման եկեք, գտեք էրեխեքին»,- պատմում էր Հայկը: Զոհված զինծառայողի հարազատները նշում են, որ այս պահին ամենակարեւորը բոլոր զինվորների աճյունների հայտնաբերումն է:

 

 

https://forrights.am/2021/03/05/73-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B0

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024