Ադրբեջանն անհապաղ պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեւարված խաղաղ բնակիչներին․ «Ամերիկայի ձայն»

Արթուր Հայրապետյան Մարտ 20, 2021

HRW իրավապաշտպան կազմակերպությունը երկու առանձին զեկույցներ է հրապարակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների մասին։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են բանաձև, որով կոչ են անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և գերեւարված խաղաղ բնակիչներին, իսկ ԱՄՆ պետքարտուղարությանը հորդորում են բոլոր մակարդակներում երկխոսել Ադրբեջանի իշխանությունների հետ, ներառյալ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու համար: Բանաձևին են միացել ավելի քան 30 կոնգրեսականներ: Ըստ հայկական կողմի, այսօր Ադրբեջանում են գտնվում շուրջ 200 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք: «Հայաստանի իշխանությունները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով միջամտել 240 անձանց հարցում, որոնցից ոմանք քաղաքացիական անձինք են՝ չնայած նրանց մեծ մասը ռազմագերիներ են: Այդ գործերից յուրաքանչյուրի վերաբերյալ Եվրոպական դատարանը ներկայացրել է իր միջնորդությունը և տեղեկատվություն պահանջել Ադրբեջանի համապատասխան մարմիններից այդ անձանց ճակատագրի մասին»,-«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է HRW իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տանյա Լոկշինան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/20/1178659/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024