Ադրբեջանական զինուժն այս պահին փակ է պահում Շուշիի շրջանի Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 15, 2020

Ադրբեջանական զինուժն այս պահին փակ է պահում Շուշիի շրջանի Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը։ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական զինուժը դրոշներով շարվել է հայկական ճանապարհի վրա․ «Գյուղում ելք ու մոտք չկա։ Մոտավորապես 60 բնակիչ կա։ Ռուս խաղաղապահները բանակցում են։ Այստեղ Ստեղ արդեն մտահոգություն է առաջանում, որ, կարծես թե ռուսներն էլ գիտեն, այս հողերը տված է»,– ասաց գյուղապետը։ Դավիթ Դավթյանը նշեց, որ Արցախի իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել և իրենք էլ չգիտեն ինչ անեն։ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյան «Կրակոցները չեն հնչում, բայց ցանկացած պահին հնարավոր է, որ ժողովրդին էլ կոտորեն։ Բնակիչներին ոչ մի ձև չենք կարող դուրս բերել։ Միակ ճանապարհը փակ է, ադրբեջանական զինուժը չի թողում։ Պայմաններ են դնում, որ էսպես ենք անում, քանի որ վերևից հրաման ունենք»,- ասաց գյուղապետը։ Հին Շեն գյուղը նույնպես երեկ կեսօրից հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ։ Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ չնայած ճանապարհը փակ է, բայց առայժմ գյուղում հանգիստ վիճակ է։ Գյուղապետը դժվարանում է ասել շրջափակված որքան կարող են դիմանալ։ Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյան «Արցախի իշխանություններին տեղյակ եմ պահել։ Իրենք գիտեն, թե ինչ քայլեր են ձեռնարկում, ինչ պետք է որոշեն` չեմ կարող ասել»։ «Պոստերը դրած ա, ճանապարհի ելումուտն էլ փակ։ Մինչև Լաչինի մայրուղին ճանապարհը բաց է եղել մոտ 7 կմ, ձորով եկել թափվել են մեջն ու այդ ճանապարհը փակել։ Իրանք արդեն երեք օր է այստեղ են ու ճանապարհը փակ է երկու օր»,- ասաց գյուղապետը։

HY.ARMRADIO.AM

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024