Ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 26, 2021

Ադրբեջանցիները 370 մետր առաջ են տվել Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքի մոտ գտնվող իրենց դիրքը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը նշել է, որ առաջ են եկել գիշերվա ընթացքում: «Նրանց դիրքը գտնվում էր Վանք-Դրմբոն խաչմերուկից 1.5 կմ ներքև: Երկրորդ դիրքն են առաջ տվել: GPS-ով ստուգել ենք, 370 մետր առաջ են եկել և դիրքավորվել: Զինվորականների հետ բանակցություններոմ ադրբեջանցիները պահանջել են հայկական երկու դիրքերը 300 մետր հետ տալ դեպի գյուղ, այդ դեպքում իրենք էլ հետ կգնան: Իսկ երկու ժամ առաջ ռուս խաղաղապահների այստեղի ներկայացուցչի հետ մոտեցել, խոսել ենք, ասել են թող ձեր ղեկավարությունը մերի հետ այդ հարցը լուծի»,- ասել է Ռուսլան Առստամյանը: Բանակցություններին ներկա Նոր Ղազանչիի բնակիչ Թեմուր Առստամյանը նշել է, որ գիշերն են առաջ եկել, վրան խփել: Ըստ նրա՝ ադրբեջանցիներն իրենց առաջ գալը բացատրել են, որ հրաման են կատարում: Բանակցություններին ներկա են եղել ԱՀ ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, Մարտակերտի վարչակազմի ղեկավարը:

https://www.lragir.am/2021/04/26/637412/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024