Ադրբեջանցիները խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ավտոմեքենաներից քարեր են նետել հայկական պետհամարանիշով մեքենաների ուղղությամբ

Արթուր Հայրապետյան Մարտ 26, 2021

Ադրբեջանցիները խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ավտոմեքենաներից քարեր են նետել հայկական պետհամարանիշով մեքենաների ուղղությամբ. Արցախպրես

 

Ինչպես տեղեկացրեց Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, դեպքը տեղի է ունեցել մարտի 25-ի կեսօրին: Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոմեքենաներից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին:

 

«Այդ պահին ճանապարհով գնացող ավտոմեքենաներից մեկը կարողացել է խուսափել, իսկ դրա հետևի մեքենան՝ ոչ: Միջադեպից հետո տեղի բնակավայրի քաղաքացիներն անմիջապես փակել են ավտոշարասյան ճանապարհը, ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հրամանատարները դուրս են եկել, ներողություն են խնդրել: Ռուս հրամանատարը վարորդի տվյալները վերցրել է և խոստացել փոխհատուցում»,-ասաց Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ վարորդը վնասվածք չի ստացել, վնասվել է միայն ավտոմեքենան:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024