Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն զինվում են՝ զորքերը ընդհուպ մոտեցնելով ՀՀ սահմանին, իսկ Հայաստանում շարունակվում է ազատ անկումը

Արթուր Հայրապետյան Մարտ 13, 2021

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն զինվում են՝ զորքերը ընդհուպ մոտեցնելով ՀՀ սահմանին, իսկ Հայաստանում շարունակվում է ազատ անկումը։ Ընդդիմադիր ուժերից շատերը ձեռքերն են շփում՝ ապագա կառավարությունում տեղ ունենալու համար։ Վարչապետն իր շրջապատով ոստիկաններին է ոտքի հանել՝ հնարավորինս երկար իշխանության աթոռը պահելու համար։ Հայաստանի շարքային քաղաքացիները բաժանվել են երեք մասի․ մի մասը համոզված է՝ միայն թե Նիկոլը հեռանա, հետո մենք դրախտում ենք ապրելու։ Մի մասը համոզված է՝ եթե անգամ Երևանն էլ պայմանավորվածությամբ հանձնի, միայն թե Նիկոլը մնա։ Մի մասն էլ լուռ ու իներտ հետևում է իրադարձություններին՝ դրանք համարելով կուսակցական աթոռակռիվ։ Հայաստանի անկայունության ամեն օրը մեկ կորուստ է, իսկ պատմությունը չի ներում թույլերին, անկայուններին ու չկողմնորոշվածներին»։

ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ

Կիսվել