Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքն ու այդ երկրում պահվող հայ ռազմագերիներին անվանել դիվերսանտ-ահաբեկիչներ

Արթուր Հայրապետյան Մարտ 04, 2021

Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքն ու այդ երկրում պահվող հայ ռազմագերիներին անվանել դիվերսանտ-ահաբեկիչներ։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում երկրի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ասել է, թե Ադրբեջանը, իբր, կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը և Հայաստանին է վերադարձրել գերիներին։

 

«Հայկական կողմից արհեստականորեն բարձրացվող 62 հոգու մասին ասեմ, որ, ինչպես հայտնի է, նրանք դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամներ են՝ Հայաստանի կողմից ուղարկված, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաահաբեկչական գործողության արդյունքում են բռնվել և չեն կարող համարվել ռազմագերիներ»,- ասել է Աբդուլլաևան։

 

Նա հերթական անգամ մեղքի սլաքներ է ուղղել Հայաստանի ուղղությամբ՝ դժգոհելով, որ մինչև հիմա իրենց չի տրամադրվել ականապատ տարածքների քարտեզը։ Աբդուլլաևան, միաժամանակ, Հայաստանին «մեղադրել է» Լեռնային Ղարաբաղ զինված ուժեր ուղարկելու մեջ։

 

https://factor.am/344712.html

Կիսվել