Ադրբեջանցիներով շրջապատված գյուղերը. ինչ ճանապարհներով գնալ Արցախը «վերաձևելուց» հետո

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 12, 2020

Արցախում մինչ այժմ կան գյուղեր, որոնց ճակատագիրը վերջնականապես պարզ չէ, դեպի մյուս գյուղեր էլ ստիպված նոր ճանապարհներ են անցկացնում։

 Պատերազմից ու Արցախի մասին եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացած շրջանները դժվար հասանելի են դարձել։

Սկսենք այն փաստից, որ Վարդենիսից Շահումյանի շրջան տանող ճանապարհը (Հայաստանն Արցախին կապող ճանապարհներից մեկը) դադարել է գործել։ Մնում է մի ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։

Բացի այդ, շատ է փոխվել բուն Արցախում գործող ճանապարհների քարտեզը։

Ասկերանի շրջան

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս են մնացել Ասկերանի շրջանի մի քանի գյուղեր։ Արցախի իշխանությունը կորցրել է Ստեփանակերտը (և Ասկերանը) Մարտակերտին կապող հիմնական մայրուղու վերահսկողությունը։

Արցախ

© SPUTNIK / ARAM NERSESYAN

Ո՞ր բնակավայրերն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. նոր ցանկ

 

Արդյունքում հաղորդակցման խնդիր է առաջացել Ասկերանի շրջանի գյուղերից մեկի՝ Փառուխի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանն ասաց, որ նույնիսկ այդ դեպքում այլընտրանքային ճանապարհ կա։

«Այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում, սակայն եղանակային պայմանների պատճառով տրակտորը չի կարողանում աշխատել։ Բայց աշխատանքների ավարտից հետո խնդիրը վերջնականապես կլուծվի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանգասարյանը։

Իշխանությունն աշխատում է համայնքների ղեկավարների, քաղաքացիների հետ ու կոչ է անում զգոն լինել` պատահաբար Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք չանցնելու համար։

Մանգասարյանի խոսքով՝ այժմ Պաշտպանության  բանակը սահմանազատում է անցկացնում՝ ֆիքսում է նոր սահմանը։

Մարտակերտում թշնամուն են անցել հարավի գյուղերը

Արցախի խոշորագույն քաղաքներից Մարտակերտ կարելի էր հասնել ուղիղ ճանապարհով, որն անցնում էր Ակնայի (Աղդամի) կողքով։ Հիմա այդ շրջան հասնելու համար պետք է անցնել սարերի երկար ճանապարհով։

Շրջանը կորցրել է որոշ գյուղեր ոչ միայն մարտական գործողությունների հետևանքով, այլև եռակողմ հայտարարության հիման վրա։ Թեև Ադրբեջանին փոխանցելու պատճառով Մարտակերտի շրջանում մյուս գյուղերին հասնելու հետ կապված խնդիրներ չեն առաջացել ի տարբերություն այլ շրջանների։

ՊՆ–ն վստահեցնում է` Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը

 «Չէ, չի կարելի ասել, որ շրջանի կենտրոնական մասում գտնվող գյուղերն են փոխանցվել։ Մի կողմի գյուղերն են անցել Ադրբեջանին։ Մենք այդ տարածքով այլևս չենք կարողանում անցնել», - ասաց Մանգասարյանը։

Հաղորդակցությունը Ստեփանակերտի և այլ գյուղերի հետ իրականացվում է Դրմբոն գյուղի միջով կամ հանքի կողքի ճանապարհով։

Հադրութի գյուղերը

Ադրբեջանի կողմից Արցախի հարավային հատվածի գրավումից հետո հայկական կողմի վերահսկողության տակ են մնացել Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը։ Դրանք գրեթե շրջափակման մեջ են։

Գյուղեր հասնելը դժվարացել է, քանի որ հիմնական ճանապարհը (Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղով) Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

Բերձորն ու հարևան գյուղերը մնում են հայկական. ինչ ինֆորմացիա ունի քաղաքապետը

«Մարդիկ այնտեղ չեն գնում։ Անորոշ իրավիճակ է, քաղաքացիական անձիք առայժմ այնտեղ անելիք չունեն։ Մերոնք (զինվորականները – խմբ․) այնտեղ են, հերթափոխ է իրականացվում»,  - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին համայնքապետարանից։

Շուշիի շրջանի գյուղերը

Հադրութի շրջանի հիշատակված գյուղերի ճանապարհն անցնում էր Քիրսավան (Շուշիի շրջան) գյուղով։ Հիմա Քիրսավանը չեզոք տարածք է դարձել։

Արխիվային լուսանկար

© SPUTNIK / DAVID GALSTYAN

Ադրբեջանցիները մոտեցել են Սյունիքի Տեղ գյուղի սահմանին, պահանջներ դրել

 

«Արդեն երրորդ օրն է բնակիչները լքել են գյուղը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Շուշի շրջանի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Գաբրիելյանը` նշելով, որ իր տեղեկություններով, գյուղի մոտակայքում ադրբեջանական դիրք է դրվել։

Այժմ մարդիկ ստիպված այլ ճանապարհով են այդ գյուղեր հասնում։ Բնակավայրերի ճակատագիրը վերջնականապես հայտնի չէ։

Ինչ վերաբերում է Շուշիի շրջանի այլ գյուղերի ճակատագրին, ապա հայկական կողմի վերահսկողության տակ են մնում Լիսագորը, Եղցահողը, Մեծ Շենն ու Կանաչ Թալան։

Բոլորը Լաչինի միջանցքի տարբեր կողմերում են՝ Բերձորի ու Լիսագորի (պատերազմի ընթացքում Լիսագորից Շուշի ադրբեջանցիներն էին վերահսկում ճանապարհը) միջև։

Հիմա այնտեղ, ինչպես և Հայաստանի Հանրապետությունից գնացող ամբողջ ճանապարհով ռուս խաղաղապահների հենակետերն են։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում։



Read more: https://armeniasputnik.am/karabah/20201211/25706483/adrbejantsinerov-shrjapatvats-gyuxery.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024