Ադրբեջանցիներն Ալիեւից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների լիազորությունների, գործունեության շրջանակի հստակեցում են պահանջում

Արթուր Հայրապետյան Փետրվար 18, 2021

Ադրբեջանցիներն Ալիեւից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների լիազորությունների, գործունեության շրջանակի հստակեցում են պահանջում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում վերջին շաբաթներին այդ երկրում ընդդեմ ռուս խաղաղապահների ներկայության քննարկումներն ավելի ու ավելի են թեժանում, բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ Լեռնային Ղարաբաղում ընդդեմ ռուս խաղաղապահների ներկայության կհնչեն ոչ միայն փորձագիտական շրջանակներից գնահատականներ, այլեւ՝ ամենաբարձր մակարդակներում դժգոհություններ: Առցանց հարցազրույցներում ադրբեջանցի տարբեր փորձագետներ, նախկին պաշտոնյաներ ակտիվորեն քննարկում են թեման, թե Ալիեւի միակ բացթողումն այն է եղել, որ նա համաձայնել է ռուս խաղաղապահների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում: Նրան վստահություն են հայտնում, որ Ալիեւին, այնուամենայնիվ, կհաջողվի դիվանագիտական ճանապարհով ազատվել ռուս խաղաղապահներից: Հետաքրքիր է, թե անկախ փորձագետները ինչ շեշտադրումներ են ներկայացնում՝ դժգոհելով ռուս խաղաղապահներից: Նրանց դուր չի գալիս այն փաստը, որ «հստակեցված չեն ռուս խաղաղապահների լիազորությունները»: Ըստ ադրբեջանցի փորձագետների՝ ռուս խաղաղապահները մեկ ապահովում են ադրբեջանցիների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքում, մեկ բնակության վայրեր են կառուցում ԼՂ-ի հայերի համար, մեկ նրանց համար կենսական նշանակության խնդիրներ են լուծում: Այսինքն՝ խաղաղապահների լիազորությունների շրջանակը Ադրբեջանում արդեն իսկ դժգոհության լուրջ թեմա է դարձել: Կարդացեք նաև Թուրքերի հետ միայն դիվանագիտություն, այլ ոչ թե առեւտուր «Ադրբեջանական լրատվամիջոցները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ՄԻՊ հայտարարությունները» Թուրքիան և Ադրբեջանը ակտիվացրել են ջանքերն իրենց պատմության արյունոտ էջերը քողարկելու՝ ստիպելով Մինեսոտա նահանգին փետրվարի 26-ը Ադրբեջանի օր հայտարարել Ադրբեջանցի քաղաքագետ, Հեյդար Ալիեւի խորհրդական Էլդար Նամազովն, օրինակ, Ալիեւին խորհուրդ է տալիս, որպեսզի ինչպես Թուրքիան կարողացավ Ռուսաստանի հետ ռուս-թուրքական մոնիտորինգի գործունեության վերաբերյալ հուշագիր ստորագրել, որտեղ արձանագրվել են, թե կողմերը քանի զինվորական պետք է ունենան, այդպես էլ ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ Ադրբեջանն ու Ռուսաստանը ունենան առանձին հուշագիր, որտեղ հստակ կարձանագրի ռուս խաղաղապահների լիազորություններն ու գործունեության շրջանակը: Ինչեւէ, Ալիեւն իր հերթին շարունակում է ցուցադրել իր հաղթական կեցվածքը, միաժամանակ չմոռանալով ուղերձներ հղել Հայաստանի հասարակությանը: Ադրբեջանում բավական ցցուն կերպով քննարկվում է Հայաստանի կողմից հնարավոր ռեւանշը, եւ կարելի է ասել, որ այդ հնարավորությունը լրջագույն խնդիր է համարվում: Պատահական չէր, որ օրերս Ալիեւը հերթական անգամ նման մի ուղերձ հղեց: «Այսօր Հայաստանում որոշ ռեւանշիստական ուժեր փորձում են գլուխ բարձրացնել: Նրանք փորձում են սպառնալ Ադրբեջանին նոր սադրանքներով, նոր պատերազմով: Նրանք պետք է հասկանան, որ մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր պահերին, վերահսկում ենք ամեն ինչ եւ թույլ չենք տա, որ հայկական ֆաշիզմը հերթական անգամ գլուխ բարձրացնի»,- նշել է Ալիեւը, որը ընտանիքի անդամների հետ օրերս այցելել էր Լաչինի շրջան: «Մենք, կարելի է ասել, ոչնչացրեցինք հայկական բանակը: Հայկական բանակ գոյություն չունի, այն ոչնչացված է: Նրանք իրենք են խոստովանում, որ պատերազմի ընթացքում ունեցել են 10 հազար դասալիք»,-ասել է Ալիեւը։ Ալիեւը նկատել է, որ 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը «դարձել է Հայաստանի կապիտուլյացիան» եւ թույլ է տվել Ադրբեջանին վերադարձնել Լաչինի եւ Քարվաճառի շրջանները: «Բանակցությունների ժամանակ նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի եւ Քելբաջարի շրջանները։ Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորները ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան, Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որեւէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- խոստովանել է Ալիեւը՝ հայտնելով, որ մերժել է այդ առաջարկը։ Ալիեւը նաեւ նշել է, որ հնարավոր է համարում երկաթուղային հաղորդակցության բացումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Ադրբեջանի տարածքով, եւ Ռուսաստանի ու Իրանի միջեւ՝ Նախիջեւանի տարածքով: «Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը պետք է առանձնահատուկ դեր խաղան մեր տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման գործում՝ ապահովելով կայունություն եւ զրոյի հավասարեցնելով պատերազմի ռիսկերը, եւ որ մասնակցող երկրները միայն կշահեն դրանից: Ադրբեջանը կկապվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ: Միաժամանակ կբացվի երկաթուղային ճանապարհ Ռուսաստանից Հայաստան: Այդ գիծը կարող է անցնել միայն Ադրբեջանի տարածքով»: Նա նաեւ նշել է, որ կբացվի երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի եւ Իրանի միջեւ Նախիջեւանի տարածքով. «Իրանի եւ Հայաստանի միջեւ կա երկաթուղային հաղորդակցություն: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կա երկաթուղային հաղորդակցություն: Այսինքն` դրանից միայն կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»: Պաշտոնական Երեւանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով պատասխանել է Ալիեւի հայտարարությանը, թե «նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ առկա է հատուկ դրույթ Նախիջեւանի միջանցքի ստեղծման մասին»

https://www.aravot.am/2021/02/18/1171884/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024