Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստում տեղի ունեցավ, այդ թվում ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծն ընդունելու վերաբերյալ հարցի քվեարկությունը

Արթուր Հայրապետյան Մարտ 24, 2021

Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստում տեղի ունեցավ, այդ թվում ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծն ընդունելու վերաբերյալ հարցի քվեարկությունը։ Այն հեղինակել էին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

 

Հատկանշական է, որ քվեարկություններից առաջ «Իմ քայլը» խմբակցությունը քսան րոպե ընդմիջում խնդրեց, որից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու։

 

Այսպիսով, կողմ քվեարկեց 118 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց․ «Հիրավի, անիմանալի են ճանապարհներն Աստծո»։

 

https://www.aravot.am/2021/03/24/1179398/

Կիսվել