ԱԺ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ աշխատակազմին տրվել է պարգեւավճար

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 16, 2020

ԱԺ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ աշխատակազմին տրվել է պարգեւավճար։

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով»,- նշված է ԱԺ աշխատակազմի պարզաբանման մեջ։ Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին պարգեւավճար է տրվել՝ աշխատավարձի 100%-ի չափով: Պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։ Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ, որը հարցը լսելուց հետո ոչ թե այն հերքեց, այլ առաջարկեց դիմել գրավոր։ ԱԺ նախագահի կարգադրությունները ենթակա են հրապարակման, հետեւապես ԱԺ աշխատակազմի պարտավորությունն է առանց գրավոր հարցման կայքէջում տեղադրել ԱԺ նախագահի ստորագրած բոլոր որոշումներն ու կարգադրությունները։ «Փաստինֆո»-ի հրապարակումից հետո ՀՀ ԱԺ-ն հաստատելով պարգեւավճար տալու հանգամանքը՝ նշել է, թե «տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը»։ Ինչ վերաբերում է համապատասխան կարգադրությունը կայքէջում չտեղադրելուն՝ ԱԺ-ն խոստացել է դա անել երկու օրվա ընթացքում՝ նշելով, որ համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024