ԱԺ մի ասա, մի խայտառակություն ասա

Արթուր Հայրապետյան Ապրիլ 28, 2021

Լլկված լեզուները կալափներում պահած, ցանկանում են գաղափարներ շաղ տալ, բայց ընդամենը կարողանում են ցայտունություն վերագրել իրենց գաղափարների հաշվին, խեղաթյուրելով դրանք՝ իրենք իրենց արժեւորելով, պատրաստ են նաեւ բոլորին վարկաբեկել, միայն թե բանը չհասնի իրենց ու իրենց շեֆերին։ Դրանց մի տեղ շշալցրել ու բրախել են մարդամեջ։ 

Երբեք, երբեք այսօրեական Ազգային ժողով չպետք է ձեւավորել, որոնք մարդկային ճակատագրերի հետ կարող են հանգիստ խաղալ, ու ոչ միայն խղճի խայթ չզգալ, այլ պատասխանատվության, բարոյականության զգացում չունենալով շարունակել պետության բոլոր ինստիտուտները ոչնչացնել։ 

Չկա պետականամետության գաղափար, իսկ ով էլ, որ առանց անձնական կապրիզների փորձում է հանուն պետության ինչ-որ բան ասել, անգամ անհգստոթյան դեպքում, դեռ չեմ ասում իրագործել` փչացնում են, վարկաբեկելով, թշնամացնելով, իրար դեմ հանելով մարդկանց։  

Ու ստի մեջ թավալ տալով փորձում են երկարացնել իրենց ստով եկած իշխանության կյանքը, այն դեպքում, որ չկա իշխանություն, այլ կա ազգադավ մի խմբակ, որ մոլեգնում է վերարտադրվել, որպեսզի ավարտին հարցնի իր ազգակործան ծրագրերը։ Եվ դրան միջնորդում են մարդիկ, որոնք ակնհայտ շահ ունեն այս իշխանություններից։ Այդ մարդիկ չեն մտածում պետության մասին, միմիայն անձնական շահ եւ ուրիշ ոչինչ։

Արթուր Հայրապետյան

Կիսվել