Ամեն բան կարող եմ հասկանալ, հանդուրժել, բայց վախկոտ, դավաճանող, սկզբունք չունեցող, ստախոս մարդկանց` երբեք

Արթուր Հայրապետյան Մարտ 26, 2021

Գավառական փառասեր ոչնչությունները այնպես են իրենցից գոհ ասուլիսներ տալիս, արդարացնելով իրենց ցանկացած գործողություն, կարծես երկրում ոչինչ տեղի չի ունեցել ու նրանք պատասխանատու չեն իրենց իշխանության օրոք երկրում տեղի ունեցած, ունեցող իրադարձությունների հետ։ Դրանք պատրաստ են ամեն ստորության միայն թե խուսափեն պատասխանատվությունից ու չզրկվեն իրենց այսօրվա հարմարավետ կյանքից։

Անգամ ազգակործան պատուհասն է ինքն իր վրա զարմացած, թե ինչպես է մինչեւ հիմա իշխանության ղեկին, բայց լավ գիտի, որ մարդկանց տեղից-տեղ տանելով, ու մարդկանց քանակի վրա խաղալը երկար կյանք չունի։ Բայց դեռ համառում է..

Ամեն բան կարող եմ հասկանալ, հանդուրժել, բայց վախկոտ, դավաճանող, սկզբունք չունեցող, ստախոս մարդկանց` երբեք։

Արժանապատվորեն պարտվելը եւ պատասխանատվությունից չխուսափելը պատվաբեր երեւույթ է, բայց ինչպես տեսնում ենք ազգակործան պատուհասին ու իր թիմին դա չի վերաբերում, նրանք հեռու են այդ առաքինությունից։ Ազգակործան պատուհասի ու յուր թիմի համար սուտն ու կեղծիքը առաջնային տեղում է, ինչի արդյունքում էլ մի ամբողջ սերունդ մատաղ արեցին, երկիրը այս աստիճան ծանր վիճակում թողնելով, ոչ մի կարեւոր հարց չլուծելով, շարունակում են ինքնագոհ ապրել, օրեցօր մի սուտ տարածելով, կեղծելով ու արդարացնելով իրենց եւ իրենց կողմից պարտված պատերազմն ու տղաների դիակների վրա շարունակ հաղթանակ խաղալ եւ ինքհաստատվել։

Ազգակործան պատուհասը նախընտրեց զոհել հազարավոր տղաների, որ նրան չասեին դավաճան, ու պատմության մեջ մնաց` ազգակործան պատուհաս, որն էլ շարունակում է մոլեգնել... իսկ մենք կանգնած ենք պետականազրկման վտանգի առաջ։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել