Ամեն եռամսյակ պարգևավճարի համեղ կտոր ստացած պատգամավորի ցինիկությունը սահման չունի

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 09, 2020

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը այսօր հայտարարեց,թե պարգևավճարներից օգտվում են, ոչ միայն պաշտոնյաները, այլև ուսուցիչները։ Մեկնաբանություններում էլ նշել էր, թե իր խնայողությունների հաշվին դպրոցը կարող է իրեն թույլ տա խրախուսել ուսուցիչներին։ Օրեցօր դպրոցի բյուջեն կրճատած կառավարությունը, որը դպրոցները այնքան է հաստիքաթափ արել, որ նույնիսկ հավաքարարի ու տնտեսվարի գործն են ուսուցիչները կատարում, այսօր ծաղրում է, թե խնայողությունների հաշվին կարող են ստանալ պարգևավճար։ Ամեն եռամսյակ պարգևավճարի համեղ կտոր ստացած պատգամավորի ցինիկությունը սահման չունի։

Էդգար Կարապետյան

Կիսվել