Ամերիկացու աչքե~ր, սիրուն աչքե~ր

Արթուր Հայրապետյան Ապրիլ 28, 2021

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, ասել է. «Բայդենն, ըստ էության, «իշմար» տվեց, որ Հայաստանում պետական հեղաշրջումով իշխանափոխություն չի լինելու»:

 

«ՉԻ». Այս մեկը կարող ենք հաստատել: Հենց այդպես էլ եղել է: Դուք երևի ուշադիր չեք եղել, երբ Բայդենը իր ուղերձը կարդում էր, արանքում մի անգամ գյոզերով աչքով տվեց: Ընդ որում՝ աջ աչքով, ինչը Հայաստանում պետական հեղաշրջումով իշխանափոխությունը բացառելու իշմար է:

 

Եթե ձախ աչքը թարթեր, դա կնշանակեր, որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու, բայց ընտրությունների միջոցով:

 

Այ, եթե երկու աչքն էլ ճպպցներ, այստեղ տխուր վիճակ կստացվեր, դա Հայաստանում պետական հեղաշրջումով իշխանափոխություն անելու իշմար կլիներ: 

 

Դրա համար ենք ասում՝ որ Բայդենը խոսում է, միշտ ուշադիր հետևեք նրա աչքերի խաղին: Դրանից է կախված մեր իշխանությունների և ընդհանրապես՝ երկրի ապագան:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024