Անմահացավ `թողնելով երեք արու զավակ, որոնք կորցրեցին իրենց հերոս հորը, թշնամու վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի իրենց տունը,ուր այդքան տարի ապրել ու արարել էին, եւ ուր հետդարձի ճանապարհ այլեւս չկա

Արթուր Հայրապետյան Հունվար 08, 2021

Նկարում կապիտան Արտուշ Արզումանյանն է։ Կյանքի 23 տարին անձնուրաց նվիրել է Արցախի սահմանների պաշտպանությանը, հայոց բանակին ու իր զինվորներին։

Ծառայել է Ջաբրայիլում։Զինվորները պատմում են`իրենց վերաբերվում էր սեփական երեխաների պես, ներարկում բոլորի մեջ հայրենասիրություն,արիություն ու արդարամտություն։

Անցել է աննկարագրելի մարտական ուղի,մասնակցել է ապրիլյան քառօրյային ու հրադադարից հետո սեփական ստորագրության համաձայն լծվել է դիերի փոխանակման ու հայկական կողմի դիակների դուրս բերման գործընթացին:

Երկրորդ Արցախյան պատերազմում,երբ արդեն թշնամին առավելության էր հասել իրենց կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ,ոչնչացրել բոլոր ռազմական մեքենաները,սեփական մեքենայով ու լրիվ միայնակ զինամթերք ու սնունդ է հասցրել դիրքեր,զուգահեռ տեղափոխել դիերը,մասնակցել մարտական գործողություններին ու օգնել վիրավորներին։ Հստակ իմացել է, որ թշնամին արդեն թիրախավորել է մեքենան,հստակ իմացել է, որ ամեն վարկյան կարող է զոհվել։

Նման մարդկանց համար են ասում. մահ իմացեալ` անմահություն։

Հոկտեմբերի 28-ին էլ կապիտանը անմահացավ` Հանուն Արցախ աշխարհի ու Հայաստանի Հանրապետության։

Անմահացավ `Հայաստանի Հանրապետությանը թողնելով սպայական անձնուրաց ծառայության, կյանքից առավել դասվող հայրենասիրության օրինակ,բազում փրկված կյանքեր։

Անմահացավ `թողնելով երեք արու զավակ,որոնք կորցրեցին իրենց հերոս հորը,թշնամու վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի իրենց տունը,ուր այդքան տարի ապրել ու արարել էին, եւ ուր հետդարձի ճանապարհ այլեւս չկա...

Ինձ համար հերոս են բոլոր անմահացած,վիրավորված ու պատերազմին մասնակցած տղաները,բայց կարծում եմ, որ Արցախի համար ապրած ու Արցախի համար անմահացած նման հայորդին արժանի է Արցախի հերոսի կոչմանը։

Հուսով եմ,որ մեզանում կգնահատվեն ու էլի կծնվեն նման սպաներ ու հայորդիներ`իրենց թվաքանակով գերազանցելով զինվորին անտեղի նահանջ հրաման տվող, դեռահաս զինվորներին մարտի դաշտում միայնակ թողնող ու սեփական գրպանը ընդհանուր հայրենիքից վեր դասող գեներալներին ։

Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի

ՀԱՐՈՒԹՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024