Աննա Հակոբյանին օդանավակայանում դիմավորել են «դավաճան» պաստառով

Արթուր Հայրապետյան Փետրվար 01, 2021

Քիչ առաջ Լոս Անջելես ժամանեց Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Նրան օդանավակայանում դիմավորել են «դավաճան» պաստառով: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Աննա Հակոբյանը գլխիկոր շտապում հեռանալ օդանավակայանից՝ թիկնապահների ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ այսօր հանրահավաք է նախատեսված Լոս Անջելեսում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց, որով պահանջում են. - Անհապաղ ազատ արձակել կալանավորված քաղաքական ակտիվիստներին եւ արցախյան պատերազմի մասնակիցներին: - Ռազմագերիների վերադարձի հարցով գործնական քայլեր ձեռնարկել: - Դեմ են Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելուն: - Պահանջում են ՀՀ գործող իշխանությունների հրաժարականը:

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/79741

Կիսվել