Աննախադեպը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 20, 2021

Կհիշեք՝ ինչ անում էր Փաշինյանը, որպես աննախադեպ մի բան էր ներկայացնում։ Կամ չգիտեր, որ այն, ինչ անում է՝ իրենից առաջ եղել է, կամ այդպես ներկայացնելը ինքնասիրությունը շոյող թուլություն էր։ Պատճառներն արդեն կարեւոր չեն։ Շատ ավելի կարեւոր է, որ նա մեզ, իրոք, աննախադեպ վիճակների հասցրեց։ Աննախադեպ էր բանակցային գործընթացի նկատմամբ նրա ցուցաբերած անպատասխանատու վարքը։ Աննախադեպ էր պատերազմի ողջ ընթացքում տարածվող կազմակերպված ու անպատկերացնելի սուտը։ Աննախադեպ էր պարտությունը, եւ այս իրականությունն է աննախադեպ, որ եկավ ու պարուրեց մեզ։

Աննախադեպ էր դեկտեմբերի 19-ին՝ դեպի Եռաբլուր կազմակերպված սգո երթի անվան տակ՝ ուժի ցուցադրումը։ Իբր՝ 2018-ի սիրելի վարչապետը շարունակում է աջակցություն ու սեր վայելել։ Եւ հոգ չէ, որ զոհերն էին շահարկվում։ Աննախադեպ է մեղքի իր բաժինն իրենից առաջ եղածների ուսերին բարդելու նպատակով գրված՝ «44 -օրյա պատերազմի ծագումը» վերնագրով հոդված-արդարացումը։ Որտեղ նա չի գրում, որ տարիներ շարունակ եղել է «ոչ մի զիջում թշնամուն» տեսակետի առաջամարտիկ, որ մաքսիմալիստական ելույթներով եւ անհիմն խոստումներով ամբոխի համակրանքն է շահել ու այդպիսին մնացել իշխանության գալուց հետո։ Չի գրում, որ բանակցային գործընթացի նրբությունների մեջ խորանալու ունակություն չի ունեցել։ Բանակցողի կարողություններ չի ունեցել եւ չունի։ Չի գրում, որ կուրորեն շարունակել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ հարցը հնարավորինս ձգելու գիծը՝ չհասկանալով, որ վաղ թե ուշ այն պատերազմի էր հանգեցնելու։ Այսօր, արդեն փաստի առաջ կանգնած, փորձում է իր, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դաշտ տեղափոխել Լեւոն Տեր-Պետոսյանին՝ չտեսնելու տալով նրա գրանցած հաջողությունները եւ նրա առաջարկած լուծումները, որոնք իր կարգի ու իր որակի մաքսիմալիստները, եթե ժամանակին՝ իշխանություն ձեռք քցելու մոլուցքով տարված՝ չմերժեին՝ մենք այսօր ապրելու էինք բոլորովին այլ Հայաստանում, բոլորովին այլ տարածաշրջանում եւ լուծելու էինք բոլորովին այլ խնդիրներ։ Մոռանում է, որ մենք լավ հիշողություն ունենք։ Հիշում ենք իր ելույթները, Քոչարյանի ու Սարգսյանի ելույթները, Տեր-Պետրոսյանի ելույթները։

 

https://www.aliqmedi

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024