Անտարբեր չեմ կարող լինել, ես նույն մարդն եմ, ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ ապրել

Արթուր Հայրապետյան Մարտ 16, 2021

Այո՛, լեզուս երկար է, որովհետև մաքուր եմ ապրել. Ի՞նչ ունեմ կորցնելու, ինձնից իմ տունն են խլել, իմ քաղաքն են խլել ինձնից, ինձնից հային են խելել, Հայրենիքն են խլել, ու ինքնագոհ շարունակում են կործանել բոլորիս։ Դրանից մեծ կորուստ, ողբերգություն կա՞, չկա...

Ես էլ մյուսների նման սխալվել եմ, հետո հիասափվել, հետո հասկացել եմ, որ ես էլ մյուսների պես միս ու արյունից եմ շաղախված, սակայն լավ գիտեմ իմ չափն ու անելիքը: Մնացածի հերն էլ շուն դառնա, թե ով ինչ կխոսի օդում...

Ես կռիվ չունեմ, իմ կռիվը ազատությունն է եղել, որ չկա, և այն մի բուռ հայրենիքը, որի համար ես ոչինչ չեմ արել, մինչդեռ սիրտս տեղից դուրս է գալիս, որովհետև տեսնել գիտեմ, թե ովքեր են ինձ իմ տնից քշողները... Ես ո՞վ եմ, բայց չեմ կորցնում վերջին հույսը։ Վերջին հույսը չպետք է կորցրել։ Սիրտս ընդառաջ է գնում, ինքս ինձ... կանգ առ: Ինձ ճանաչողները կվկայեն, որ ես այն եմ ինչ որ մնացել եմ՝ կամ... ու ինչքան էլ, որ փորձեն երևակայել, թթու խոսքերով, մեկ է. այդ մարդկանց մարդիկ շատ լավ գիտեն, որ դրանք նույնիսկ կարծիք չունեն իրենք իրենց անձի, տեսակի մասին, էլ ուր մնաց դիմացինի մասին կարծիք ունենան...

Այնքան հանգիստ եմ, չափազանց հանգիստ, որովհետև շատերի պես չեն փչել, որ խաղամ.. այո՛։ Իմ կորցրածը ես գիտեմ, չափն էլ լավ գիտեմ... սրատես աչք ունեմ է, իսկ դրանից շատերն են վախի մեջ:

Շարունակեք թեթև ապրել, թո՛ղ ես էլ չարսիրտ լինեմ: Էդ, ո՞ր մեկին են ճիշտ խոսելու համար պաչիկ արել դրել գլխներին... այ ձեր նեղմիտ ուղեղով էլ, որով կվախեցնեմ ձեզ ու դուք չափազանց զգույշ կլնեք, ինձ նկատելուց ճանապարհը կփոխեք, որ չնայեք աչքերիս մեջ... վայրահաչոցներին էլ եմ լավ հասկանում, գիտեմ, որ կորցնում են լափը. կապիտալը. իսկ ում, ինչ արել եմ, չեմ արել Աստված դատավոր: Անտարբեր չեմ կարող լինել, ես նույն մարդն եմ, ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ ապրել...

Նպատակն այն չէ, որ հաջողության հասնես, այլ այն, որ կարողանաս մաքուր խղճով նայել մինչև հոգուդ խորքը և ոչ միայն չկարմրել արածիդ համար, այլև հպարտանալ դրանով:

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024