Ապագան մեր լուսավոր սերունդն էր, որ չկա

Արթուր Հայրապետյան Մայիս 01, 2021

Ամեն մարդ իր դարդին է, բայց մեր երկրում երկրի համար սրտացավ, պարկեշտ մարդիկ կան, որ իրենց անձնական հարցերը լուծելու համար չեն պայքարել, որ այսօր երկրում ներքին ու արտաքին թշնամիներով շրջափակված ապրեն ու վա՛յ, թե վաղը ինչ կլինի։ Ինչ եղավ, տարիներով չենք կարողանալու տակից դուրս գալ, տարածքային կորուստները դեռ մի կողմ, լիքը բան կարող ես շտկել, հետ բերել, բայց մարդկային կորուստները, որ մեզ համար շատ թանկ են, ցավոք հետ չես կարող բերել, ու ցավը գնալով սաստկանում է, որովհետեւ մի ամբողջ սերնդի մատաղ արեցին, ու անունը դրեցին` ձախողում։ Ու մարդիկ կան, որ չեն ուզում հասկանալ, ինչ բան է բալա թաղելը, մասունք թաղելը, անհայտ կորած բալին սպասելը, գերության մեջ տառապող բալա, որին չես կարող փրկել.. աչքիս առաջ բալիդ անդամախեղ տեսնելը, անտուն ու անտիրական լինելը.. ու այս դառը իրականության մեջ քաղաքական գզվռտոց, որ մի կողմից մանկուրտն է սոսնձվել աթոռին` իշխանության համն ու հաճույքները չկորցնելու համար, մյուս կողմից անհասկանալի փրկիչներ։ 

Կուլ տվեցիք, կուլ եք տալիս, անունը դրեցին` դավաճանություն, ու թեման գնալով փակվում է։ Ամեն մարդ իր անձնական շահով ու վաղվա օրվա մասին չանհանգստացող։ Չէ՛.. չուզեցիք, որ մեկ դառնանք ու կառուցենք, բաժանվեցինք, բաժանեցին ու կորցրեցինք։ Ու վաղը էլ ավելի ցավոտ ու անդառնալի կորուստներ կունենանք, եթե կրկին անտարբերությամբ ապրենք ու կրկին բաժանված, ու վա՛յ.. ուշ է, բայց ինչ ասեմ, ասել ենք, զգուշացրել.. ոչ ոք մեր երկրում պատասխան չի տալիս, որովհետեւ շարունակաբար ապրում ենք անօրեն երկրում, որտեղ միմիայն թելադրանքով է օրենքը աշխատում` ընտրովի։ Շրջափակված ենք ներքին ու արտաքին թշնամիներով, ու թշնամիները մեր քթի տակ հանգիստ դասավորվում են ու մենք էլի կուլ եք տալիս..

Ազգակործանը շարունակաբար պնդում է, որ անխուսափելի էր դարձրել պատերազմը, եւ այդ ամենի հետ, բոլոր կողմերի հետ հարաբերությունները փչացնելով, շարունակաբար ստելով, բանակցային գործընթացը փակուղի մտցրեց, ու դեռ հոխորտում է, ու հետն էլ, թե ապագա ունենք։ Խեղկատակ անհայրենիք մի ամբողջ սերնդի մատաղ արեցիր, ի՞նչ ապագա։ Ապագան մեր լուսավոր սերունդն էր, մատղաշ բալեքը, որ գլուխները կերար։ 

 

Մասսային ներշնչել են, որ դուք մոլորյալ եք... ու դա տարիների փորձ ունի` բթացնելու, եւ ուրիշ ոչի՛նչ։ Դե, էն մի ավտոբուս մարդկանց հանած, որ միշտ ազնիվ պայքարելու են, ու հաշվի չեն առնելու, ոչ մարդուն փչացնող գովեստի անհիմն խոսքերն ու ոչ էլ օրվա իշխանության տված լիքը կերակրատաշտը։ 

Դավաճանների վրայից ազգադավի խարանը սրբվում է, դիակի վրա խլրտացող լեշակեր որդերը վրա են հասել` ճահիճը կուլ չի տալիս։ (Ու ափսոս, որ է՛ն մի ավտոբուս մարդը տուժեց, որովհետեւ հանդուրժելու եւ խաղեր տալու, տարիներով մշակած գյադաներին կյանք տվեցին, բայց այդպես էլ մնացին խաղերի մեջ։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024