«Առանց քեզ անհնար է, մա՛մ, ինձ որ մնա, սիրտս կհանեմ, քեզ կտամ». զոհված հերոս զինվորին՝ Միքայելին, մահվանից մեկ ամիս անց գտան 

Արթուր Հայրապետյան Հունվար 12, 2021

«Առանց քեզ անհնար է, մա՛մ, ինձ որ մնա, սիրտս կհանեմ, քեզ կտամ». զոհված հերոս զինվորին՝ Միքայելին, մահվանից մեկ ամիս անց գտան 

«Առանց քեզ անհնար է, Մա՛մ, ինձ որ մնա, սիրտս կհանեմ, քեզ կտամ: Մա՛մ, քո նման Մամա չկա, երկնքից իջածն էլ քո դեմ անզոր է: Մամային երջանիկ տեսնելուց լավ բան չկա: Ուզում եմ տեսնեմ երջանիկ քեզ, Մամ». 20-ամյա Միքայել Ազարյանը պատերազմի օրերին այսպիսի նամակ էր ուղարկել մայրիկին: Ավաղ, նա զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում: Հերոս զինվորը հունվարի 10-ին դարձավ 20 տարեկան, նա ծնվել է Երևանում: Կյանքը հայրենիքի համար զոհաբերած զինվորի մորաքրոջ դուստրը՝ Սոնա Արամայիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ցավով պատմեց, որ եղբայրը վիրավորվել է հոկտեմբերի 28-ին, զոհվել տասն օր անց, սակայն իրենք եղբոր դին միայն մեկ ամիս հետո՝ դեկտեմբերի 3-ին են գտել: Միքայելը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 ավագ դպրոցում: Հետո ստացել է խոհարարի մասնագիտություն: Ծառայության է անցել 2019-ի հուլիսի 18-ից Ջրականում (Ջաբրայիլ): Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/12/1164229/

Կիսվել