Արցախ մեկնելու համար ինչո՞ւ են գործուղում ձեւակերպել ու բուջեից փող վերցրել

Արթուր Հայրապետյան Հունվար 27, 2021

Մամուլում քննարկման առարկա է դարձել մի խումբ պատգամավորների գործուղումների հարցը: Հոկտեմբերի 17-ին՝ պատերազմի թեժ օրերին պատգամավորները պատվիրակությամբ ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ գնացել են Արցախ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ այցը ձեւակերպել են որպես գործուղում ու ծախսը վերցրել բյուջեից՝ օրապահիկով, կեցության ծախսով:

 

Արցախ գործուղված պատգամավորներից է «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը: Aravot.am-ը նրան հարցրեց՝ այն օրերին, երբ մարդիկ ողջ սփյուռքից ու Հայաստանից իրենց գրպանի վերջին կոպեկն ուղղում էին Արցախին, դուք Արցախ մեկնելու համար գործուղում եք ձեւակերպել ու բուջեից եք փող վերցրել, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ պատասխանեց. «Ես այդ գործուղումից հետո ջոկատ եմ ստեղծել եւ գնացել եմ ռազմաճակատ, դա քննարկեք, եղա՞վ»:

 

Շիրակ Թորոսյանի պատասխանը, թե Արցախ մեկնելու համար ինչո՞ւ են գործուղում ձեւակերպել ու բուջեից փող վերցրել, երբ մարդիկ իրենց վերջին կոպեկն էին ուղղում Արցախին

 https://www.aravot.am/2021/01/27/1167539/

Կիսվել