Արցախն էր խանգարում, որ բարեկամանաք, ու առեւտրի դուրս գաք թուրքի հետ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 02, 2021

Լենա Նազարյան «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»:

Շատ բան չեմ ասելու, որովհետեւ իմքայլականներին բան բացատրելը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլ նաեւ դրանք հատուկ պատվաստվել են թուրքին ներելու, բարեկամություն հաստատելու, ջհանդամին թե թուրքը մեզ բնաջնջելու իր դարավոր երազանքից հետ չի կանգնում։ Թշնամուն շարունակեք բարձր մակարդակով սպասարկել։ Մենք ենք արկածախնդի՞ր, դուք ինչացու ե՞ք.. Մենք ենք հա՞ խաղաղությունը ստորադասել պատերազմին, որոնց համար խաղաղությունը արժեք չէ՞ր։ Մենք պատերազմ սկսեցի՞նք։ Դրա համար քո շեֆը պատերազմը ավելի շուտ չկանգնեցրեց, որ հազարավոր զոհեր չտայինք, որ ինչ է իրեն դավաճան չասեին, չէ՞.. թե՞ Արցախն էր խանգարում, որ բարեկամանաք, ու առեւտրի դուրս գաք թուրքի հետ։

Ահռելի կորուստներ ունենք, թե մարդկային, թե տարածքային, լույսի պես մի ամբողջ սերունդ մատաղ արեցիք այ մանկուրտներ, տղաների մի մասը դեռ գերեզման չունի, որդեկորույս ծնողները ամեն օր հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում` տեր չկա, անդամալույծ տղաներ ունենք բուժման կարիք ունեն, դուք դրել եք ինչերի՞ց եք, խոսում։

Ու սարսափելին ոչ թե իմքայլական թրքապարկերն են, որ ամեն օր մի նոր բան են շրջանառում` դուրս տալիս, այլ դրանց նմաններին դեռ հավատացողները..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել