Արցախում զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցից

Արթուր Հայրապետյան Հունվար 13, 2021

Արցախում զինծառայող է վիրավորվել հակառակորդի կրակոցից

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` հունվարի 13-ի ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000 թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: «Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024