Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացավ նաեւ նաեւ Զորիկ Շահրամանյանը

Արթուր Հայրապետյան Հունվար 20, 2021

Հարազատները պատմում են հերոսի մասին

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացավ նաեւ նաեւ Զորիկ Շահրամանյանը: Զորակոչվել էր բանակ 2020թ. հուլիսի 20-ին: Մայրը` Մանուշ Սահակյանը պատմում էր, որ համավարակով պայմանավորված` ընտանիքը չէր ցանկանում ծառայության մեկնելու նախօրեին միջոցառում կազմակերպել, բայց քանի որ հունիսի 30-ին Զորիկի ծննդյան օրն էր եղել, հարազատների նեղ շրջապատով նշեցին այն. «Տղայիս ծնունդը նշելուց հետո՝ հուլիսի 20-ին, զինկոմում եղել է վերջին հանդիպումս: Մտերիմներս ասացին`քեզ պինդ կպահես, հանկարծ չլացես, ու էդպես փորձեցի հազիվ զսպել ինձ, որ ցույց չտամ, թե ինչ էր կատարվում ներսումս։ Մի տեսակ վստահ եմ ուղարկել բանակ, ինքն էլ զինվոր դառնալու մեծ ցանկություն ուներ: Գլուխը բարձր պահած է գնացել բանակ, որովհետեւ իր հայրն էլ 20 տարի ՊԲ-ում ծառայել է: Ես շատ վստահ էի, որ ամեն բան լավ կլինի եւ հպարտ էի, որ զինվորի մայր եմ…»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/20/1165588/

Կիսվել