Արծրուն Հովհաննիսյանի կարիերան քանդեց իր հիմնազուրկ եւ դատարկ փառասիրությունը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 30, 2021

Ամենից զատ՝ Արծրուն Հովհաննիսյանի կարիերան քանդեց իր հիմնազուրկ և դատարկ փառասիրությունը: 

Պարզվում է, որ «Դարան - Հայ Գիրք» գրախանութում նրա վերջին հրատարակած գրքի արժեքը 50.000 դրամ է: Հիսուն հազար դրամ, Կարլ:

Որպես օրինակ՝ Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» ժողովածուն գնել եմ 4000 դրամով, իսկ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Жизнь и Свобода» ինքնակենսագրականը ռուսերենով՝ 6000 դրամով:

Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ հանրապետությունն «ասֆալտի ֆիդայիններից» մաքրած Վանո Սիրադեղյանի կամ ՀՀ երկրորդ նախագահի չափ գործ արած լինի պետության համար փառատենչ Արծրունը: Ինչո՞վ... Բոցաշունչ ստատուսներո՞վ, «ՀաղԴելու ենք»-ներո՞վ, «ԴաԳԴիԳական նահանջ»-ներո՞վ, «Գյոռ բա գյոռ»-ներո՞վ, ինքնափիառվելո՞վ, ստատուս գրելով՝ գեներալի ուսադիրներ աղերսալո՞վ, սրճարանում նստած՝ մարտադաշտի մասին «հուզիչ գրառումներ» անելո՞վ, թե «Սու-30ՍՄ»-ների ու «ՕՍԱ-ՕԿ»-ների մասին հեքիաթներ պատմելով ու պատվով երդվալո՞վ: Ինչո՞վ պետք է պետության հոգսը թեթևացրած լիներ...

Այո՛, կասեք՝ ժանրերն են տարբեր, սա ավելի շատ ուսումնական ձեռնարկ է: Սակայն, ինչի՞ ուսումնական ձեռնարկ… Ֆեյսբուքում հաղթելու՝ կապիտուլյանտի ջրաղացին ջուր լցնելով, մարտի դաշտում էլ գիտակցված տղերքին մահվան ու պարտության տանելու, հա՞:

Չէ՛, Արծրուն, քեզ ո՛չ կյանքի ապտակները դաս տվեցին, ո՛չ էլ ողջ տեղի ունեցածը: Սրտիդ լավ նայիր, մեկ էլ նվեր ստացած հրացաններդ պլպլացրու ու ուրախացիր, պլպլացրու ու ուրախացիր... 

Ամենը շատ ծիծաղալու կլիներ, եթե այդքան ողբերգիկ ու նողկալի չլիներ:

Ալբերտ Ունուսյան

Կիսվել