Արդյո՞ք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը պետք է կատարվեն, թե դրանք բոլորը կամ դրանցից մի քանիսը պետք է մերժվեն

Արթուր Հայրապետյան Փետրվար 20, 2021

Այսօր՝ փետրվարի 20-ին, որը մեր նորագույն պատմության մեջ խորհրդանշական օր է, տեղի է ունենալու ընդդիմության, իրենց խոսքերով, «մեծ հանրահավաքը»:

 

Չգիտեմ, թե որքանով է հանրահավաքը«մեծ» լինելու, բայց քանակը, ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Ավելի կարեւոր են հարցերը, որոնց, ընդդիմությունն, իմ կարծիքով, դեռ չի պատասխանել: Շարադրեմ դրանցից մի քանիսը: Փաշինյանի սխալը նրանում էր, որ նա չի ընդունել «Լավրովի պլա՞նը», նրանում, որ «հանձնվելու» փաստաթուղթը կարող էր ստորագրել, ասենք, պատերազմի 4-րդ օ՞րը, թե՞ նրանում, որ մենք հնարավորություն ունեինք հաղթելու պատերազմում, բայց ինչ-ինչ կազմակերպչական թերությունների պատճառով չկարողացանք դա անել: Կամ գուցե՝ բոլորը միասին: Արդյո՞ք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը պետք է կատարվեն, թե դրանք բոլորը կամ դրանցից մի քանիսը պետք է մերժվեն: Եթե պիտի կատարվեն, ապա ո՞ր մասով է Փաշինյանը դրանք սխալ կատարում, եւ ինչպես են ներկայիս ընդդիմադիրները դրանք կատարելու, եթե գան իշխանության:

 

https://www.aravot.am/2021/02/20/1172375/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024