Առերեսվելով թշնամու հետ. նոր իրավիճակ Սյունիքի ճանապարհներին

Արթուր Հայրապետյան Հունվար 28, 2021

Առերեսվելով թշնամու հետ. նոր իրավիճակ Սյունիքի ճանապարհներին

Այն, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի սահմաններին նոր իրադրություն է ստեղծվել, կարելի է սեփական աչքով տեսնել Երեւանից շատ չհեռանալով: Մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա՝ Արարատի մարզի Երասխ գյուղում է տեղակայված Հայաստանում ռուս սահմանապահների 6 նոր հենակետերից մեկը: Այն գտնվում է գյուղի օղակաձեւ խաչմերուկի անմիջական հարեւանությամբ: Մինչ այս ռուսներին կարելի էր տեսնել միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին: Միջպետական պայմանագիրը խախտվել է. ռուս սահմանապահները ՀՀ-ում 6 նոր հենակետ են տեղադրել Երասխը հայ-թուրք-ադրբեջանական սահմանային եռանկյունու վրա է, դրա դիմաց՝ խրամատներից այն կողմ են Նախիջեւանի Հեյդարաբադ եւ Սադարակ գյուղերը: Երասխով են անցնում Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ երկաթգիծն ու մայրուղին, որոնք Արցախյան առաջին պատերազմի տարիներից փակ են, եւ այժմ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցություններում առանցքային է դարձել այս ճանապարհների ապաշրջափակման հարցը: Քանի դեռ Նախիջեւանի տրանսպորտային միջանցքը մնում է փակ, Երեւանից Կապան, Քաջարան կամ Մեղրի հասնելու երկու տարբերակ կա՝ Գորիսով ու Տաթեւով: Չնայած Գորիս-Կապան 65 կմ երկարությամբ ճանապարհը նոյեմբերի 9-ից հետո դարձել է սահմանամերձ, մինչեւ հիմա գերազանցապես հենց դրանով են երթեւեկում մարդատար ու բեռնատար մեքենաները, մասնավորապես՝ Իրան մեկնող եւ այնտեղից եկող բեռնատարները: Երեւանից մինչեւ Գորիս տեղ-տեղ հանդիպում են Երեւանի ուղղությամբ ընթացող ռուսական զինվորական բեռնատարներ, ինչպիսիք օգտագործում են Արցախում գործող ռուսական խաղաղապահ ուժերն ու Սյունիքում տեղակայված ՌԴ սահմանապահները: Նրանք, ովքեր նախկինում գոնե ժամանակ առ ժամանակ մեկնել են Գորիսից հարավ՝ Կապան, Քաջարան կամ Մեղրի, եւ ծանոթ են, մասնավորապես, Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, այսօր, թերեւս, միանգամայն այլ զգացողություններ են ունենում այդ նույն մայրուղով երթեւեկելիս:

 

https://hetq.am/hy/article/126763

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024