Արկադի Տեր-Թադեւոսյան. «Հայերից եմ միշտ լսում վատ բան Շուշիի մասին»

Արթուր Հայրապետյան Հունվար 22, 2021

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց. «Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

 

Մեզ հետ զրույցում Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Արկադի Տեր–Թադեւոսյանն ասաց․ «Էդ իմ ցավս է, ոնց որ աղ եք լցնում իմ վերքի վրա՝ դրա մասին չեմ ուզում խոսամ։ Հիմա Ադրբեջանն ուզում է ուսումնական, չեմ իմանում ինչ քաղաք սարքի, բայց դա մեր հայկական, պապական քաղաքն էր։ Թիֆլիս, Բաքու ու Շուշի, որը միշտ եղել է հայկական քաղաք, ու որտեղ միշտ հայեր են ապրել․․․ Չեմ հասկանում, թե ինչ են խոսում, բայց ես երբ Շուշիի մասին լսում եմ, մի քիչ վատ եմ զգում»։ Հարցին՝ Ալիեւից լսելի՞ս է վատ զգում, թե՞ Փաշինյանից, Կոմանդոսն ասաց․ «Իմ կարծիքով՝ եթե հայից է մարդը լսում Շուշիի մասին, որ հայկական քաղաք չէ, վատ բան է։ Ու կարամ ասեմ՝ հայերից եմ միշտ լսում վատ բան»։

 

https://www.aravot.am/2021/01/22/1166381/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024