ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Առանց նավապետի, մեր խռովությունների, գժտությունների պատճառով երկյուղ է ծնվել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 26, 2020

Երբ առանց նավապետի, մեր խռովությունների, գժտությունների պատճառով երկյուղ է ծնվել, ուրախություն ու տրտմություն պատճառել ու համարել ենք, որ ապրում ենք, որովհետեւ ամեն բան անձնավորել, ու մեզ համար ձեռնտու լինելը համարել ենք փրկություն.. ո՛չ սեր ենք ունեցել, որ տարածենք, ո՛չ նպատակ առաջ գնալու, ոչ էլ Հայրենիքի մասին պատկերացում.. միայն կեղծ ու պաթետիկ զեղումներով ենք սիրել հողը, որտեղ թշնամին նկատել ու առաջ է եկել..:

Թշնամու դարավոր նպատակը գիտենք՝ մենք չպետք է լինենք։  Ու այնպես չէ, որ նրանք իրենց ներսում, բոլորը բոլորի հետ համաձայն են, բայց բոլորը մի հարցում միակամ են, որ իրենց պետության համար գերակա շահն է ոչնչացնելը կամ զավթելը մեր պահած, ձեռք բերած, պահպանածը։ Ու ինչ ունենք, նրանք իրենցն են համարում։ Թե մեր նպատակը, շահը, ո՞րն է, ա՛յ էդտեղ ես սկսում եմ մտածել: Ու քանի դեռ մենք մեր ներսում անհաշտ ենք, ամեն մեկն իր շահի ետևից, պետության շահը մի կողմ թողած` ո՛չ աջ, ո՛չ ձախ` նպաստում ենք թշնամու հաջողությանը։ Թե՞ սիրում ենք մենք մեր մաշկի վրա զգալ թշնամու հարվածը, նո՞ր.. չենք զգացե՞լ, թե՞ մեր տներից հեռու է աղետը։ Ու մենք համարվում ենք խելացի, ու գիտակ ժողովուրդ, համա... Խորենացու ժամանակներից սկսած, մինչեւ այսօր մեր խելքն ու նպատակները մաղվել են, ու հասել ենք մի օրվա, որ չգիտենք, ո՞րն է մեզ համար շահեկանը, դրա համար բոլոր կողմերից մեզ մերժում են ու կարհամարհեն: Դա էլ մեր արարքների, սխալների արգասիքը...

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024