ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հանրությունը այլեւս չի հավատում ոչ մի պաշտոնական տեղեկատվության, առավել եւս հերքումներին կրկին մեղավոր է «մեդիա տեռորը»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 15, 2020

Ով ինչպես կարողանում ինքնահաստավում է։

Մեկին ձեռք է տալիս (գերեվարված մեր տղաների վերադարձնելը հայկական կողմին), շնորհակալություն հայտնել Նիկոլին, մեկին ձեռք է տալիս շնորհակալություն հայտնել Պուտինին.. մյուսը` ՄԻՊ -ին, ու իրականում մոռանում են, չէ, ուզում են մոռացության տալ, որ գերեվարվածների, անհետ կորածների համար պետությունն է մեղավոր։ Ինչպես որ մոռացության են տալիս շատ բան, հատկապես որ երկրի վարչապետը Նիկոլն է։ Ու ով ինչ անում է մեղավորներ կան, բացի Նիկոլից։ Էլի ձեռք է տալիս, որ մեղավորները լինեն բոլորը բացի մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը` Նիկոլն է։ Ու մեղավորությունների շարքը ձգվում է, որովհետեւ պետական համակարգերը չեն աշխատում։ Իսկ որ չեն աշխատում ո՞վ է մեղավոր, էլի բոլորը բացի այն մարդուց, որ այդ համակարգերի գլխին բերել է նրանց, որոնք չեն աշխատում։

Երկար-բարակ ասելու բան էլ չկա, որովհետեւ իմ հայտնի խոսքը արդիական է այսօր` մեկի հացն է չոր, մյուսի ադամանդը փոքր։ Ու անգամ «մեդիա տեռոր»-ի դեպքում ենք կրկին կողմնակալ, այն դեպքում որ պատերազմի օրերին` 44 օր մեզ, պաշտոնական լուրերով միմիայն ապատեղեկատվություն է մատուցվել, եւ ակնհայտ դրական սպսումներ, իսկ երբ այսօր հանրությունը, որ այլեւս չի հավատում ոչ մի պաշտոնական տեղեկատվության, առավել եւս հերքումներին կրկին մեղավոր է «մեդիա տեռորը»։

..այսօր անգամ չգիտենք, թե Արցախի, որ գյուղերն են անցել թշնամուն.. կրկին լռում է իշխանությունը.. իսկ տեղեկատվություն ստանում ենք Արցախի այս կամ այն համայնքների ղեկավարներից, որոնք ասում են, որ Հին Թաղերը  վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին:

Հիշեցնեմ, որ իշխանությունները դեռ ոչինչ չեն ասում, թե պատերազմի ընթացքում քանի հոգի գերեվարված, անհետ կորածներ, զոհեր ունենք։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024