ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Բոլոր հնարավոր միջոցներով, մեթոդներով ՍՏԱԽՈՍԸ, «լուրջ» դեմքով, իր վարկաբեկված ՊՈՉԻՆ վկա է բերում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 10, 2020

Ժամանակի հետ խաղալ չի՛ կարելի։ Երկուսուկես տարի է աննման խաղում եք երկրի ու մարդկանց ճակատագրերի հետ, ու կոտրեցիք երկրի ողնաշարը։ Մեր երկիրը հասցրեցիք աղետի։ Հիմա էլ փշրանքներ մնացած երկրի ետեւից եք ընկել։

Ժամանակը ի վնաս մեզ է աշխատում։ Ուշքի եկեք։ Մարդու սիրտ է պայթում անզորությունից։

Խոսք կա` ասում են ստախոսի տունը հրդեհ ընկավ, ոչ ոք չհավատաց:

Մյուս խոսքն էլ ասում է` աղվեսն իր պոչին է վկա բերում:

Երրորդ խոսքն էլ ասում է` ի՞նչ եք ուզում, որ ասեմ` ինչ ուզում եք լսել, թե՞` ճշմարտությունը:

Բոլոր հնարավոր միջոցներով, մեթոդներով ՍՏԱԽՈՍԸ, «լուրջ» դեմքով, իր վարկաբեկված ՊՈՉԻՆ վկա է բերում, իսկ ապիկար քայլական-երեսփոխանները շարունակում են արխային ընկնել, ու հնարավորինս դուրս տալ, մոռանալով, որ այն ինչ իրենց ասվել է, ի վնաս է ձեզ է աշխատում։

Սյունիքն անպաշտպան է։

Ալիեւը նոր տարածքներ է ուզում, իսկ քայլականներն ասում են, որ մենք նշանակություն ենք տալիս նրան։

Անտառներում շրջափակված զինվորների մասին ծնողներն են ահազանգում, բանի տեղ դնող չկա։

Գերիներ, նահատակներ, օգնություն աղերսող տկար մի սերունդ, որը ցավից կծկված հայտնվել են անտերության մեջ.. ցավ, ցավ, ցավ ու ցավից կծկված ժողովուրդ։

Վաղը ինչպես որ հայտնվել եք, այդպես էլ մաքրվելու եք քաղաքական դաշտից, ու անգամ ձեր պոչը չի օգնելու։

Իսկ թե ի՞նչ են ուզում լսել տմարդի արարածները, այն ինչ իրենց ականջին տարիներ շարունակ կաթացրել են, որ փրկիչները եկել են, մեզ փրկելու, իսկ բոլորը դավաճան են։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել