ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ատելության վիհը խորանում է

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 22, 2020

Միշտ էլ մեղավորներ կարելի է գտնել։ Այն դեպքում, որ կարելի էր երկիր պահել ու երկիր շենացնել։

Տխեղծ իշխանության ձեռքը կրակն ենք ընկել։ Փոխարենը ով ուզում, երբ ուզում հայտարարություններ է անում։

Թե բա «Ժողովրդավարություն»։ Չէ, անունը «Ժողովրդավարություն» դրեցինք։ Դե դրա համար էլ ժողովրդավարության դոզայի տակ էլ մնացինք, ու ճկռեցինք։

Ատելության վիհը խորանում է..

Ազգակործան ատելությանը պետք է վերջ տրվի..

Նիկոլը ինչ եկավ, միայն խոսեց, պոպուլիստական ճառերով ու «հարուստ» ճոռոմաբանությամբ։

Լսեցինք, որ գողերին ու հանցագործներին ասֆալտին ենք փռելու, բոլորն են պատասխան տալու, մինչդեռ ոչ գողը երեւաց, ոչ հանցագործը, ոչ ոք էլ պատասխան չտվեց։ Միայն ձեւական, ոչ բովանդակային.. ով ում կարողացավ կռվացրեց, ու հասարակությունը պառակտվեց։

Ստացվեց, որ դատական համակարգն է մեղավոր։ Բայց դատական համակարգն էլ մնաց նույնը։ Այսինքն բոլորը մեղավոր դուրս եկան, բացի մեկ մարդուց, եւ այդ մեկ մեղավորը Նիկոլն է, որ հիմա սկուտեղի վրա իշխանությունը հանձնում է նախկիններին, իսկ մենք իրար միս ենք ծամում։ Չկասկածեք, որ վաղը իշխանափոխություն լինի, կրկին մեղավորը մենք ենք լինելու, որովհետեւ մենք տեսել ենք այս ապիկար իշխանությունների անգործությունն ու պարտվողական քայլերը, եւ ձայն ենք հանել, (երբ ձայն չենք հանել շատ անգամներ) բայց իրական մեղավորը կրկին տասը տակ կպաշտպանի իրեն, ու չի գիտակցի, չէ՛, կգիտակցի՛՝ ձեռնտու չի՛ լինի, որ մեղավորներ գտնելուց զատ հասկանա, որ այդ մեկ մեղավորը ինքն է։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024