Այն, որ իշխող ուժը, հրաժարվելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հրաժարվում է ողջամտությունից, կասկած չի հարուցում

Արթուր Հայրապետյան Փետրվար 09, 2021

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իմիջիայլոց, ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում»:

«ՉԻ». Այն, որ իշխող ուժը, հրաժարվելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հրաժարվում է ողջամտությունից, կասկած չի հարուցում:

Բայց պակաս զավեշտալի չեն ընդդիմության նախապայմանները: Ինչպե՞ս կմեկնաբաներ նույն ընդդիմությունը, եթե իշխանությունը համաձայներ անցկացնել ընտրություններ, բայց առաջ քաշեր հետևյալ նախապայմանները:

ՉԻ

Օրինակ՝ Դաշնակցությունը իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, որովհետև անկախ Հայաստանում զբաղվել է ահաբեկչությամբ:

Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի առաջադրվելու, որովհետև ավելի շատ փող ունի, քան Հայաստանի մնացած քաղաքացիներն իրար հետ վերցրած:

Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի առաջադրվելու, որովհետև ժամանակին շատ անհարգալից է վերաբերվել դաշնակից պետության քաղաքացուհուն:

Նախապայման առաջադրող ցանկացած ուժ իշխանության հետ կիսում է արտահերթ ընտրություններ չանցկացնելու վտանգավոր հետևանքները:


 

Կիսվել