«Այնտեղ զինվոր էի, այստեղ արդեն նկարիչ եմ»

Արթուր Հայրապետյան Հունվար 27, 2021

Արվեստը ամենաբարձր ու ամենամաքուր արժեքներից է աշխարհում։ Արվեստագետները խաղաղասեր են։ Բայց երբ հարցը վերաբերում է հայրենիքը, մարդկանց խաղաղ կյանքը պաշտպանելուն, նրանք կանգնած են առաջնագծում՝ որպես զինվոր։ Նկարիչների միության անդամ եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սեւադա Սարգսյանը նաեւ պահեստազորային ենթասպա է։ Պատերազմի ժամանակ առաջիններից էր, որ շտապել է մարտական գործողությունների առաջնագիծ։ «Զորակոչվելուց հետո երրորդ գիշերը՝ երկու օր տեւած վերապատրաստումներից հետո, մեկնեցինք Արցախ։ Կուզենայի ճանապարհը նկարագրել. Գորիսից այն կողմ մեր մեքենաները, իհարկե, շատ արագ էին սլանում, այնտեղ արդեն միայն զինվորական մեքենաներ էին, իսկ մեզ դիմավորում էին միայն ու միայն շտապօգնության մեքենաները ու փաստորեն մենք գնում էինք այնտեղ, որտեղից միայն շտապօգնությունով էին հետ գալիս։ Հետ գալու ճանապարհն էլ շատ դրամատիկ էր. փախստականների շարասյունն էր։ Այսինքն՝ ե՛ւ գնալու, ե՛ւ վերադառնալու ճանապարհները պակաս դաժան չէին, քան մնացածը»,-ասում է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/27/1167289/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024