Այո՛, ազգակործան պատուհասի մանրապճեղ զանգվածը, այլ ելք չունի, քան պաշտպանվելը, ըմբռնումով կարող ենք մոտենալ նրանց պաշտպանվելուն, որովհետեւ խելք չունեն, բայց մեղք ունեն

Արթուր Հայրապետյան Մարտ 16, 2021

Այո՛, ազգակործան պատուհասի մանրապճեղ զանգվածը, այլ ելք չունի, քան պաշտպանվելը, ըմբռնումով կարող ենք մոտենալ նրանց պաշտպանվելուն, որովհետեւ խելք չունեն, բայց մեղք ունեն։ Թե նրանք ինչու են հայտնվել այդքան նյարդային ծանր վիճակում, դա նախ իրենց պետք է անհանգստացներ, ոչ թե հիմա, այլ պատերազմի ողջ ընթացքում, երբ օրապահիկով հասել էին Արցախ, եւ թող հարցնեն թե ինչու կապիտուլացիա ստորագրեց իրենց ազգակործան պատուհասը, ինչու նրանք իբր տեղյակ չէին, եւ հարցեր, որ ոչ թե ժողովրդին պետք է տան, այլ իրենք իրենց։ Գուցե շեֆը իրենց է՞լ է ստել, ինչպես ժողովրդին է ստել, ու հիմա նրանք մնացել են ստի մեջ իրենք իրենց դարդին ու նրանց է՞լ է պետք փրկել, ինչպես հայրենիքը։

Հիշեցնեմ, երբ անկեղծության ու ժողովրդին չխաբելու հարց հնչեց, ազգակործանը պատասխանել էր` դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք եւ կկռվենք հանուն մեր հայրենիքի: Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան»։

Իսկ հիմա ինչ ես, եթե ոչ դավաճան, ու եթե կարող էիր փրկել հազարավոր երեխաների, ասացիր, թե փրկել ես քսանհինգ հազարի, որն էլի սուտ էր, որովհետեւ ոչ թիվ գիտես, ոչ քանակ, ոնց որ քո առողջապահության նախարարը չգիտի, թե սառնարաններում քանի դի կա։

Իսկ մարտի մեկի հավաքի ժամանակ թող քայլականները իրենք իրենց աչքերի մեջ մաքուր նայեին, կամ հետո, երբ տեսան, որ ինքնակամ հրապարակ դուրս եկածը թիվ չէր կազմում, թող իրենք իրենց չափչփեն, թե ինչպե՞ս վարչական ռեսուրսը, ազգակործանի գրպանի օլիգարխները, որոնք մարդ էին ապահովել` օգտագործեցին, որ հրապարակը ծփա։ Ու այսքանից հետո որեւէ մեկը պետք է հակառակը պնդի, որ կրկին վարչական ռեսուրսը առաջ գցելով, Նիկոլի օլիգարխների միջոցով ընտրությունները չեն կեղծի։ Էն էլ ինչպես կկեղծեն, որովհետեւ դա իրենց վերջին փրկությունը պետք է լինի։ Ջհանդամին թե խառնաշփոթ չի լինի, մարդիկ ատելությամբ լցված, իրար գլուխ չեն ուտի, ու Աստված էլ բեթարից ազատի։ Բա մի ամբողջ սերնդի մատաղ անողը ո՞նց կարող է մտածել ու հեռատես լինել, այդ մարդու միակ նպատակը հայրենիքը հիմնահատակ ոչնչացնելն է, ու հնրավորինս խառնակչություն տարածելը։ Չէ, նրան առաջինը իր աթոռն է պետք ու իր դիրքը։ Ազգակործան պատուհասն ու իր մանրապճեղ զանգվածը, որ այսօր վրա են տվել նախագահին, չի կարող ստանձնել ընտրությունները կազմակերպելու գործը, որովհետեւ ոչ միայն կառավարման գրեթե 3 տարում, այլեւ հատկապես պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական շրջանում ապացուցել է, որ ստում է ու իրենց իշխանություն պահելու միակ գործոնը սուտն է, եւ ուրիշ ոչինչ։

ԱՐԹՈՒՐ ՀԱՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024