Այո՛, բոլորին տվել անցել եք, դեռ մի բան էլ ավելին.. շարունակում եք ստերով իշխանություն պահել ու թշնամուն սպասարկող ձեռք աշխատել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 02, 2021

Ապրիլյան պատերազմ։ Պատերազմ, որտեղ մի քանի հարյուր հեկտար կորստի, հարյուրավոր զոհերի համար ինքս էլ մեղադրել եմ օրվա իշխանություններին։ Ավեին` ասել եմ, որ երկու կողմերի ներքին պայմանավորվածության արդյունքում մեր տղաները զոհվեցին։

Հիմա, որ խայտառակ պարտություն ենք կրել, Արցախից բան չի մնացել, հինգ հազար զոհ, կապիտուլացիա ստորագրած, գերիներ, անհետ կորածներ, տնավեր դարձած մարդիկ, տաս հազարից ավել հաշմանդամ դարձած տղաներ, որոնցով զբաղվող չկա, ավելին` ներկա իշխանությունները այնպես են իրենց պահում, կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել, ու ազգադավ, մանկուրտ իշխանության գլուխը իրենից գոհ, բայց թաքուն շրջում է տեղից-տեղ ու արդարանում։ Այն դեպքում, որ սպանված զինվորների ծնողները ամեն օր հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում։ Բայց այդ մարդիկ այսօր անուշադրության, ավելին` անտեսված օրվա իշխանության կողմից, չգիտեն ուր գնան, ինչ անեն..

Աղազարյան Հովիկի միջոցով, որ շատերը ասում են լուրջ մի ընդունեք դրան, իսկ ցանկացած բան սովորաբար տարածում են անլուրջ մարդկանց կողմից` տարածում են, որ Քարվաճառը մերը չի, դրանից առաջ` Շուշին դժբախտ էր ու դժգույն, այն դեպքում, որ Շուշին հանձնվել է, Շուշին չի ընկել։ Գուցե եւ դժբախտ ու դժգույն էր, դրա պատճառով.. մարդիկ իրենց հարազատների շիրիմներին են թողել, խելագարվելու բան է, այն դեպքում, որ ներկաները ոչինչ չեն արել Արցախի համար, մի քար չեն ավելացրել, տեղն էլ չեն իմացել, միայն կարողացել են արցախցուն ու հայաստանցուն անջատել, սորտավորել.. ու իրար դեմ հանել։

Պարտությունը պարտություն, իսկ ամենօրյա ստորացման մի նոր բաժին ենք ստանում թշնամուց, ու այն մարդիկ, որոնք ապրիլյանին իրենց ճղում էին սուտ հայրենասիրության անվան տակ, ու անարգանքի սյունին գամում նախկիններին, որոնց ներկաները, որ հանձնաժողով էին կազմել ու հասարակության ականջներին հերթական լապշան պիտի կախեին, ոչինչ չարեցին ճշտելու, եւ հասարակությանը ներկայացնելու իրականությունը.. իսկ ովքեր էին այդ հանձնաժողովի անդամները, մարդիկ, որոնք այսօր սսկվել են, ու որեւէ մեկի բերանից ոչ ափսոսանքի, ոչ խղճահարության, ոչ զղջման, այլ հակառակը աննախադեպ դուխով` անսկզբունքային` պնդում են, որ այն ինչ տեղի է ունեցել նախկինների մեղքով է տեղի ունեցել, իսկ ներկաներս անմեղ ենք։ Իսկ պատերազմը ավելի շուտ կանգնացնելու դեպքում, որի արդյունքում ավելի քիչ զոհ կունենայինք, դավաճանությունից վախեցած ազգակործան պատուհասը չի արել, գերադասել է ավելի շատ զոհ, քան իրեն անվանեն դավաճան։

Կրկնում եմ, այն դեպքում, որ այն ինչ կատարվում է երկրում, միակ պատասխանատուն օրվա իշխանություններն են։ Հաշվեք ու տեսեք, թե այս ազգակործան իշխանության ներսում քանի նախկին կա.. նախկիներին մեղադրելով իբր նորերդ չեք արդարացվում, այլ այնքան զզվելի եք ու թշվառ, որ անգամ նախկինների արած-չարած գործերը սրբագրեցիք, ու նախկինների գլուխը էն էլ ինչպես լվացքիք։ Այո՛, բոլորին տվել անցել եք, դեռ մի բան էլ ավելին.. շարունակում եք ստերով իշխանություն պահել ու թշնամուն սպասարկող ձեռք աշխատել։ Ձեր միակ գործը, որ հաջողությամբ իրագործում եք` սուտն է, եւ ստերն արդարացնելը։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել