«Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ԳՇ պետը` հատկապես». Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողների հանդիպումը ԳՇ պետի հետ ավարտվեց

Արթուր Հայրապետյան Ապրիլ 09, 2021

«Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ԳՇ պետը` հատկապես». Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողների հանդիպումը ԳՇ պետի հետ ավարտվեց

 

Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողների մի մասը դուրս եկան ՊՆ շենքից: 1,5 օրվա պայքարից հետո, Պաշտպանության նախարարությունում համաձայնեցին ընդունել եւ լսել նրանց: Նրանք ԳՇ պետի հետ են հանդիպել: Հանդիպումը տեւել է մոտ չորս ժամ:

 

Հիշեցնենք, որ անհայտ կորածների ծնողները երեկ առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց են միացել նաև գերեվարվածների ծնողները: ՊՆ-ի մոտ բավական լարված իրավիճակ է:

 

Մոտ երեք ժամ անց ցուցարարներից մի քանիսը նախարարության շենքից դուրս եկան` բարկացած, զայրացած եւ տարբեր հայտարարություններ էին անում այն մասին, որ այլեւս «ամենադաժան ձեւով են վարվելու», ենթադրաբար այն պատասխանատուների եւ պետական պաշտոնյաների հետ, ովքեր պատասխանատու են գերիների վերադարձի եւ անհայտ կորածների ճակատագրերի համար:

 

https://www.aravot.am/2021/04/09/1183110/

Կիսվել