Այսօր պետք է շատերը պատասխանատվության ենթարկվեին, մինչդեռ իշխանությունը շարունակում է մոլեգնել

Արթուր Հայրապետյան Հունվար 25, 2021

Հարցազրույց է տվել Դավիթ Տոնոյանը: Մեջբերում եմ. -Այդուհանդերձ, ինչպես ասել եմ նոյեմբերի 20-ի ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը...

Այսօր պետք է շատերը պատասխանատվության ենթարկվեին, մինչդեռ իշխանությունը շարունակում է մոլեգնել։ Այսինքն չկա պատասխանատվության զգացում։

Ոչ ՊՆ նախարարը, ոչ բարով գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ ԳՇ պետը.. իրենց մեղավորներ չեն համարել։ Փոխարենը լսել ենք, որ լիքը դավաճաններով շրջապատված ենք եղել, գլխավորի շուրթերից էլ լսել ենք, որ բոլորն են մեղավոր, բացի մեկ հոգուց, եւ այդ մեկ հոգին ինքը` Նիկոլն է..

Քիչ առաջ կարդացի Դավիթ Տոնոյանի հարցազրույցը։ Ընդհանուր հարցազրույցը քիչ հետաքրքրեց, բայց մի տողի վրա տեսա, որտեղ Տոնոյանը ասել է, թե պատրաստ է պատասխանատվության ենթարկվել.. իհարկե այս ամենը սրտահովանքի պես մի բան է, որովհետեւ կա մեկը, ով խոսել է պատասխանատվության մասին։

Պետք է հասկանալ մի բան, որ երկրում կատարվող ցանկացած բանի համար միշտ էլ, օրվա իշխանություններն են պատասխանատու։ Առայց անձնավորելու եւ առանց անձնապաշտության։

Մի ամբողջ սերունդ մատաղ արած, հազարավոր խեղված ճակատագրեր, անհետ կորածներ, ռազմագերիներ, տնավեր դարձած մեր հայրենակիցներ, մեր անվտանգության, մարդկային, նյութական եւ տարածքային կորուստների համար պատասխանատվությունը օրվա իշխանությունների վրա է, եւ վերջ։ Ականջներդ օղ արեք, ու օղակը կախ տվեք, որ հիշեք..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել