Ազգային նախագծի տապալումը

Արթուր Հայրապետյան Փետրվար 05, 2021

Ներկա իշխանություններին կարծես թե հաջողվել է համոզել մեր բնակչության մեծամասնությանը, որ «հայկական կարգավիճակով» Արցախ ունենալն այնքան էլ կարեւոր չէ, եւ եթե անգամ մնացած մասն էլ մենք հանձնենք Ադրբեջանին (որի վտանգը, համաձայնեք, իրական է), դրա մեջ էլ ոչ մի սարսափելի բան չկա: Դա իբր չի խանգարելու Երեւանում կամ Գյումրիում մեր ապահով եւ բարեկեցիկ կյանքին: Ավելին՝ այն, որ Հայաստանը փաստացի կորցնում է իր անկախ կարգավիճակը, դա էլ, ըստ այդ տրամաբանության, խնդիր չէ. ամենայն հավանականությամբ, մենք կշարունակենք ունենալ դրոշ, նախարարներ եւ դեսպաններ: Եթե այդ մտայնությունը գերիշխող է, ապա դա նշանակում է միայն մի բան. այն նախագիծը, որով ստեղծվել է Երրորդ հանրապետությունը, տապալվել է: Եկեք մի պահ մոռանանք, թե ով է դրանում մեղավոր եւ փորձենք պատասխանել մեկ այլ հարցի՝ արդյոք գոյություն ունի՞ որեւէ այլ ազգային նախագիծ: Այլ կերպ ասած, արդյոք պատմական երկարատեւ հեռանկարում հնարավո՞ր է հայկական ինքնության պահպանումը՝ առանց հայկական պետության: Ինձ թվում է, այն չափով, որով, ասենք, ասորիները պահպանել են իրենց ինքնությունը, մենք էլ կպահպանենք: Որպես թանգարանային նմուշ ներկայացող հնագույն մի ազգ, այո՝ կպահպանվենք: Հնարավոր է անգամ, որ Կրասնոդարում կամ Գլենդեյլում դարեր շարունակ գործեն «Շուշի» եւ «Հադրութ» անունով քյաբաբնոցները: Եթե դա է մեր հավակնությունների նշաձողը, ապա ամեն ինչ իսկապես OK է:

 

https://www.aravot.am/2021/02/05/1169340/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024