Բաքուն առաջ է քաշում 3 պայման` մոտ 200 ռազմագերիների վերադարձի դիմաց

Արթուր Հայրապետյան Մարտ 23, 2021

Բաքուն առաջ է քաշում 3 պայման` մոտ 200 ռազմագերիների վերադարձի դիմաց

Բաքուն առաջ է քաշում 3 պայման մոտ 200 ռազմագերիների վերադարձի համար: Այս մասին ՄԻԵԴ-ում ասել է հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, նշելով, որ այժմ Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերիներ կան: Նշենք, որ Բաքուն ընդունում է 73 քաղաքացու գերեվարման փաստը, սակայն չի ճանաչում մնացած120 գերիների առկայությունը, բայց հայկական կողմն ունի նրանց գերեվարման վերաբերյալ անհերքելի փաստեր: Բոլոր գերիներին վերադարձնելու համար Բաքուն առաջ է քաշում 3 պայման`

1⃣Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերումը Արցախի տարածքից

2⃣ Լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ ` Տիգրանաշեն (Քյարքի)

3⃣ Շուշի տանող Կարմիր շուկա ճանապարհի վերահսկողությունը Այս խնդիրները լուծելու համար Բաքուն օգտագործում է հայ գերիների գործոնը: Հարցին, թե որտեղից եք վերցրել նման տվյալները, նա պատասխանեց, որ տեղեկատվությունը ստացվում է մի քանի աղբյուրներից, այդ թվում `նախապես պատրաստված փաստաթղթերի նախագծերից: Այս մասին գրում է Բաղրամյան 26 թելեգրամյան ալիքը:

 

https://www.auroranews.am/news/2021-03-23-baqun-araj-e-qashu

Կիսվել