Բուհերին ինքնավարություն տալու փոխարեն, անցել են բուհերի քաղաքականացմանը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 04, 2020

«Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։ Այս նախագծով սրանք ուզում են ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։ Նախագիծը ոչ միայն հակաբուհական է, այլ հակագիտական, ինչպես նաեւ հակասահմանադրական։

Դժգոհությունների մեծ ալիք բարձրացավ. որին անմիջապես անդրադարձավ գրող, սցենարիստ Արթուր Հայրապետյանը. 

Քննարկելու բան չկա, անցան կրթությանը, որը բուհերի միջոցով կարողանան վերահսկել։ Բուհերին ինքնավարություն տալու փոխարեն, անցել են բուհերի քաղաքականացմանը` այն դարձնել իրենց քաղաքական հենարանը:

Շատերը չեն հասկանում, գուցե այսօր ավելի լուրջ խնդիրներ կան, եւ կան, բայց այս նեղ մաջալին որոշել են բոլոր պետական համակարգերի վերջը տալ, նոր գնալ..

Ինչ եք տվել, ու չեք կարողանում առնել։ Չե՞ք հանգստանում կատարվածով։Երկրի ողնաշարը կոտրեցիք, ու դեռ վրա եք տալի՞ս։ Ոչ ոքի այս ստեղծված իրավիճակում չմեղադրեք, միմիայն դուք եք մեղավոր, ձեր` անբան ու գլուխկախ, կամակատար իշխանություններդ։ Ու եթե դուք կամակատար եք, դա դեռ չի նշանակում, որ երկրի սերուցքը պետք է դառնա ձեր պես անմիտ։

Պրոֆեսոր, ՀՊՏՀ դասախոս Զոյա Թադեւոսյանի անդրադարձը. 

Միշտ դժգոհել ենք նախկին իշխանությունների կողմից բուհերի քաղաքականացումից, բուհական կառավարմանը կոռուպցիոն միջամտությունից, որը վերջապես նախկինների կողմից քիչ թե շատ շտկվեց՝ բուհերին ինքնավարության տալու շնորհիվ: Ներկա «ժողովրդավար» իշխանությունները, գայթակղվելով պետության համար օրհասական նշանակության խնդիրների միանձնա լուծման ազգակործան քաղաքականության հանդեպ ժողովրդի հանդուրժողականությունից, որոշել են բուհերը դարձնել իրենց քաղաքական հենարանը: Կիսատ թողնված գործը ավարտին են հասցնում: Բոլոր ոլորտները քանդեցիք, ա՛յ անուղեղներ, չե՞ք հանգստանում: Երկրում հումանիտար աղետ է, դուք մտածում եք բուհերն է՞լ դարձնել ձեր կամակատարների որջ: Ո՞նց եք պատկերացնում, որ մտավորականները կարող են դառնալ ձեզ նման անգրագետ ու անմիտ, հոռացած անբանների խամաճիկները: Փորձանք ե՞ք ժողովրդի գլխին: Երկիրը կարգի բերեք, երկի՛րը, ձեր օրերը հաշված են, բավական է, ուշքի եկե՛ք:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024