Բուժքույրին ու ատամնատեխնիկին չմոռանաք

Արթուր Հայրապետյան Փետրվար 01, 2021

Վարչապետը Գագիկ Իսախանյան անուն-ազգանունով նոր օգնական ունի: Աշխարհաքաղաքական, ներքաղաքական, տնտեսական և շատ այլ ուղղություններով բազում խնդիրներ ունեցող երկրի ղեկավարն իրեն օգնական է նշանակում մասնագիտությամբ ատամնաբույժի: Մեկին, որը «Հայբուսակ» համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է տեղավորվել գաղութում, 5 տարի այնտեղ աշխատել, հետո տեղափոխվել մեկ ուրիշի կլինիկա, իսկ հիմա օգնելու է վարչապետին:

Ամենայն հավանականությամբ, վարչապետը ատամների հետ խնդիր ունի և որպեսզի ժամերով չբացակայի աշխատանքի վայրից, ատամնաբույժին է մոտ բերել: Իսկ հաջորդ քայլով, որպեսզի խուսափի այն քննադատությունից, որ օտար մարդիկ են հայտնվել կառավարությունում, վերցրել և նշանակել է օգնական:

Առաջարկում ենք, որպեսզի ստիպված չլինի հատիկ-հատիկ նշանակումներ անել, վարչապետին կից ռազմավարական հետազոտությունների ու արտակարգ հանձնարարությունների խորհուրդ ստեղծել: Այնտեղ բացի ատամնաբույժից ներգրավված կլինեն վարչապետի վարսահարդարը, դերձակը, կոսմետոլոգը, անձնական մարզիչը, բլոտի զուգընկերը, պարզապես ընկերներ, ովքեր վարչապետի հետ հաճախ խորոված են անում:

 

Իմիջիայլոց, ատամնաբույժը միայնակ չի աշխատում, նոր կառույցի մեջ պետք է ներգրավել նաև քույրին ու ատամնատեխնիկին:

ՉԻ


 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024