Ցավը տիրոջն է ցավեցնում, իսկ մնացյալը` անցա՞վ

Արթուր Հայրապետյան Հունվար 18, 2021

Երբ ամեն բան դառնում է ոմանց համար սովորական։ Ցավը տիրոջն է ցավեցնում, իսկ մնացյալը` անցա՞վ։

Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ, մինչդեռ իշխող խմբակցությունը շարունակում է ցանկացած հարցի խնդրի մասին խոսել, բացի երկրում ծանրացած կարեւորագույն խնդիրներից։ Ու շարունակում ենք նույն տեղում պտտվել, ոչ մի շարժում առաջ։

Ինչքան ասել, ինչքան խոսել, որ բանակ ճանապարհած զինվորի ընտանիքը կարիքի մեջ է, սպասող աչքը` անթաղ, վիրավոր զինվորները կարիքի մեջ, ռազմագերիները անհայտության, ու այս ամենի ֆոնին, պատերազմում պարտված կողմը իրեն պարտադրված զիջումները հասարակությանը մատուցում է որպես երկար սպասված բաղձալի արդյունք. պարզապես լլկվում ես, ու չգիտես ինչ է այս ապիկար իշխանությունների ուզածը։ Այն դեպքում, որ պատերազմից երեք ամիս անց մենք դեռ ոչ մի գործընթաց չենք սկսել, դիվանագիտության, բանակցային գործընթացի, փոխարենը հակառակորդը զորավարժություններ է սկսում, իսկ մեր խորհրդարանը շարունակում է ապուշ կտրել, ջուր առնել ու ջուր ծեծել։

Մինչեւ չառերեսվենք իրականության հետ ու չգիտակցենք՝ ուր ենք իջել, հետ բարձրանալու ճանապարհը չենք տեսնի․․․

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել