Ճանապարհի ամբողջ երկայնքով հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ են

Արթուր Հայրապետյան Հունվար 13, 2021

Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ... Ճանապարհի ամբողջ երկայնքով հսկայական մասշտաբի հասնող ծառահատումներ են։ Միայն ճանապարհի կողքին հաշվել ենք մոտավոր 100 հատ կտրված ծառ։ Չփորձեք սա ներկայացնել որպես սանիտարական մաքրումներ ու անցումային հատումներ։ Որովհետև սանիտարական հատման նշանակվում են վնասատուներով վարակված, գերհասունացած ու չորացման գնացող ծառերը։ Կտրել են նույնիսկ հենց ճանապարհի բերանի հողաշերտը սողանքից ու քարաթափումից պահող ծառերը։ Կտրել են հիմնականում ամենահաստ, սլացիկ ու երկար բույն ունեցող առողջ ու երիտասարդ ծառերը, որոնք հարմար են կահույքի փայտանյութի համար։ Այս ամենը կազմակերպողին լիքը հարցեր ունենք տալու և կհետևենք, որպեսզի այս խառը վիճակում տվյալ մարդիկ չկարողանան սա սղղացնել որպես աշխատանքային ընթացք։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Հարգելի պատկան մարմիններ, խնդրում ենք լուրջ ու մանրակրկիտ մասնագիտական ստուգումներ իրականացնել։ Առաջին իսկ հայացքից այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Ինչպես նաև պահանջում ենք անտառտնտեսությանը հանրությանը ներկայացնել, թե ու՞ր ու ինչ նպատակով են օգտագործվել ու ու՞մ են վաճառվել այս ծառերը։ Եվ իհարկե ի՞նչ ծիծաղելի գներով։ Մենք առաջին անգամը չի, որ այսպիսի խաղերի ենք հանդիպում։ Հարգելի Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan , հավատալով Ձեր բնասիրությանն ու հոգատար մոտեցմանը, խնդրում ենք անձամբ հետևել, որպեսզի տվյալ անտառտնտեսության հետ ոչ մի կապ չունեցող մասնագետը հանգամանալից ուսումնասիրի իրավիճակն ու իրական գնահատական տա այս ամենին։

ԲՆԱՊԱՀՊԱՆԻ ՏՈՒՆ (ՖԲ)

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024