Չարաբաստիկ պատերազմից օրեր առաջ իմանում է, որ հայր է դառնալու

Արթուր Հայրապետյան Փետրվար 07, 2021

Այսօր մեր անմահ հերոս Հովհաննեսի ծնունդն է

Հովհաննես Արմենի Մարկոսյան 1994-2020 Հովհաննես Մարկոսյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում։ Մասնագիտությամբ ավտոմեխանիկ։ Զինվորական ծառայությունից հետո, բնակություն է հաստատել ՌԴ-ում, բայց չհարմարվելով վերադարձել է հայրենիք։ 2017թ. Հունվարի 14-ին Հովհաննեսը ամուսնանում է ընտրյալի հետ։ Երեք ու կես տարի բալիկ չէին ունենում։ Չարաբաստիկ պատերազմից օրեր առաջ իմանում է, որ հայր է դառնալու։ Սակայն պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվում է և ստիպում, որ իրեն տանեն ռազմաճակատ։ Ծառայակից ընկերները պատմում են, որ Հովհաննեսը թշնամու երեք չաշխատող ПК զենքից երկու զենք է հավաքել և դրանցով կռվել թշնամու դեմ։ Հոկտեմբերի 15-ին Ջրականի(Ջաբրաիլի) թեժ մարտերի ժամանակ դիպուկահարի հարվածից անմահացավ Հովհաննեսը, բռնելով հավերժի ճամփան... Հերոս հայորդին իր վերջին հանգրվանն է գտել Վանատուրի ազատամարտիկների պանթեոնում։

Փառք, հավերժ փառք քեզ...

ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024