Չի կարելի կրկնել նույն սխալը երկու անգամ: Երկրորդ անգամ դա ոչ թե սխալ, այլ՝ ընտրություն է

Արթուր Հայրապետյան Մարտ 12, 2021

Մարդը ինձ ողջ է պետք` առողջ... Մարդն էլ է տերև, որ երբ նայում ես ու տեսնում հույսը կորցրած մարդուն, չես հասկանում, ուր է գնում, դեռ չապրած տարիները ապրելու փոխարեն, հետո մի օր ընկնում է գետնին ու ամենահասարակ դեղնած տերևի նման վերջանում: Մարդը անսխալական չէ, բայց հաճախ սխալներ գործելն ու մեղքի տակ ընկնել, անունն էլ դնել, (որ դե պատահում է). անընդունելի է... չկա մի բան, որ մարդուց կախված չլինի: Չի կարելի կրկնել նույն սխալը երկու անգամ: Երկրորդ անգամ դա ոչ թե սխալ, այլ՝ ընտրություն է: Երբեմն սատանայապաշտները մեր օրերում, ոչ թե ապաշխարհում են, այլ գնում հենց սատանայի հետևից, որովհետև հեռացել են Աստծուց, հավատից ու այժմ մարդը հեռանալով Աստծուց ուրիշ տեղ է փնտրում, ուրիշ բան է ապաշխարում... Այսպես, որ գնա կգա մի օր աշխարհի վերջը, չմտածես, թե ես միմիայն քրիստոնյաներին եմ ընդունում, բնավ, մինչդեռ ով ինչ կրոնի կրողնը լինի, թող հավատարիմ մնա իր հավատին... Հողը հիշողություն ունի, խոսքը ասելուց առաջ մտածել է սիրում, որովհետև լեզվի կծածը չի բուժվում, այն քաղցկեղի նման մի բան է, սկզբում դու չես էլ մտածում ինչ կասի բժիշկը, բայց հետո հետազոտվելուց հետո արդյունքը պարզ կդառնա ու ոգիդ կսնանկան, հետո մարմինդ տձև կդանա, քիչ-քիչ կպակասես ու մի օր կգնաս հող, որտեղից, որ ասում են եկել ես: Ես ապրել եմ ուզում, կարևոր չի մեկ, օր մեկ ամիս, թե տարի, միևնույն է, ուզում եմ լույս տեսնել ու հավատալ, որ հաղթողը ես եմ լինելու...

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024