«Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային եւ բովանդակային հիմքը

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

«Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային եւ բովանդակային հիմքը: Շեշտը դրվելու է պետության որակի վրա, որը պահանջում է ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների համակարգի արմատական վերանայում: Աշխարհաքաղաքական ընկալումները, քաղաքականությունը, տնտեսությունը, անվտանգությունը, ռազմաարդյունաբերական համալիրը, բժշկությունը, գիտությունն ու կրթությունը ստեղծում են մարդիկ, եւ այսօր մենք լավագույն մասնագետների սուր կարիք ենք զգում:

Երեւելի հայերի պակաս չկա եւ չի եղել երբեք, պարզապես անհրաժեշտ է դադարենք ընդամենը նրանց գոյությամբ հպարտանալ, այլ նրանց դարձնենք մեր պետական իրականության մասնիկ: Դրա համար բավական է վերացնել Հայաստանի եւ հայկական համայնքների միջեւ արհեստականորեն ստեղծված բեռլինյան պատերը (որոնք առկա են Սահմանադրության մեջ եւ օրենքներում): Մեր Սփյուռքի հետ շփման մեծ փորձ ունենալով՝ կարող եմ վստահորեն ասել այդ վիթխարի ներուժի առկայության մասին: Կրկնեմ, որ այդ ներուժը հայտնաբերելու եւ արդյունավետ օգտագործելու համար պետք է պետական համակարգային մոտեցում եւ ճիշտ կառավարում:

Սպասվում է բարդ աշխատանք, բայց ես չեմ կասկածում վերջնական հաջողությանը: Գլխավորը, որ յուրաքանչյուրը հավատա դրան եւ իր կարողությունների ու հնարավորությունների չափ մասնակցի այդ օրը մոտեցնելու գործին:

Մենք երկար խորհելու ժամանակ և հնարավորություն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ եւ արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ եւ կազմակերպված, նոր տեխնոլոգիաների եւ մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ». հատված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Դեպի «Չորրորդ Հանրապետություն» հոդվածից:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://bit.ly/2LEAMc8:

Կիսվել